Էրիկ Աբգարյանի Ուսումնական Բլոգ

Միջին դպրոց 6․5 դասարան

Category: Հայրենագիտություն (Page 1 of 9)

Ինքնաստուգում Հայրենագիտությունից

1. Որո՞նք են ՀՀ հարևան երկրները` հյուսիսից, հարավից, արևմուտքից, արևելքից, հարավ արևմուտքից, հարավ արևելքից։
հյուսիսում՝ Վրաստան, արևելքում՝ Ադրբեջան, հարավում՝ Իրան, հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/, արևմուտքում՝ Թուրքիա

2. Թվարկիր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։



1. Արագածոտնի-Աշտարակ

2. Արարատի-Արտաշատ

3. Արմավիրի-Արմավիր

4. Գեղարքունիքի-Գավառ

5. Լոռու-Վանաձոր

6. Կոտայքի-Հրազդան

7. Շիրակի-Գյումրի

8. Սյունիքի-Կապան

9. Վայոց Ձորի-Եղեգնաձոր

10. Տավուշի-Իջևան



3. Ո՞րն է ՀՀ ամենաերկար գետը։ Նշի՛ր քանի կմ է։
Հայաստանի ամենաերկար գետն Ախուրյանն է (168կմ): Այն սկիզբ է առնում Աշոցքի սարահաթի Արփի լճից։

4. Ո՞րն է ՀՀ ամենաբարձր լեռը։ Նշի՛ր բարձրությունը։
Արագած 4090 մ


5. Ո՞ր մարզը արտաքին սահման չունի։
Կոտայք

6. Ո՞րն է ամենամեծ մարզը։
Գեղարքունիք

7. Ո՞րն է ամենափոքր մարզը։
Արմավիր

8. Ո՞ր մարզն ունի ամենամեծ ցամաքային տարածքը։
Արարատի մարզ


9. Ո՞րն է ամենախիտ բնակեցված մարզը։
Արմավիր

10. Թվարկի՛ր` ո՞ր մարզերն են հարևան Երևանին։
Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Արարատ

11. Ո՞ր գետն է անցնում ՀՀ և Թուրքիայի սահմանով։ Է՞լ որ երկրի սահմանն է հատում այն։
Արաքս

12. Ո՞րն է ՀՀ հարավային մարզը։
Սյունիք

13. Ո՞ր մարզերն են գտնվում ՀՀ հյուսիսում։

Տավուշ, Շիրակ, Լոռի

14. Թվարկի՛ր քո իմացած գետերը։ Նշի՛ր ո՞ր մարզերով են հոսում։
Ախուրյան-Շիրակ, Թուրքիա
Դեբետ-Լոռի, Վրաստան
Գետիկ-Գեղարքունիք, Տվուշ
Արատես-Վայոց ձոր
Հրազդան-Արարատ, Կոտայք
Ազատ-Արարատ, Կոտայք
Որոտան-Սյունիք
Արփա-Վայոց Ձոր


15. Ո՞ր արքան է հիմնել Էրեբունի բերդաքաղաքը, ո՞ր թվականին։ Որտեղի՞ց է դա հայտնի։
Արգիշտի Ա թագավոր

16. Գյումրին ինչպիսի՞ քաղաք է համարվում։ Թվարկի՛ր նրա հին անվանումները։
Կումայրի, Գյումրի, Ալեքսանդրապոլ, Լենինական, Գյումրի

17. Ո՞ր արքայի օրոք է Հայաստանը դարձել քրիստոնյա երկիր, ո՞ր թվականին։
Տրդատ թագավոր 301թ

18. Ո՞վ է Գրիգոր Լուսավորիչը։

Գրիգոր Լուսավորիչը տարածել և հայտնել է մարդկանց քրիստոնեության մասին։

19. Թվարկի՛ր տեսարժան վայրեր, որոնք քեզ դուր են եկել։
Գառնի Գեղարդ, Քարերի Սիմֆոնիա, Հաղարծնի վանք, Հրեշտակների ձոր։

20.Տեղադրիր երրորդ ուսումնական շրջանի հաշվետվության հղումը։

https://erikabgaryan.edublogs.org/2023/05/12/%d5%a5%d6%80%d6%80%d5%b8%d6%80%d5%a4-%d5%b8%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b7%d5%be%d5%a5%d5%bf%d5%be%d5%b8%d6%82%d5%a9/

21. Քեզ դո՞ւր եկավ հայրենագիտության այս տարվա դասընթացը։
Այո

22. Շնորհակալություն։
Խնդրեմ

Երրորդ ոսումնական շրջանի հաշվետվություն Հայրենագիտությունից



ուսումնական նյութերի

Այս ուսումնական շրջանում հայրենագիտությունից իրականացրել եմ հետևյալ նախագծերը․

Երևանի կամուրջները

Երևանի եկեղեցիները

Երևան

իմ սովորածը Տավուշի տեսարժան վայրեր

Տավուշի մարզի տեսարժան վայրեր

Տավուշի մարզ

Ինչպես ենք նշում Սուրբ Հարության տոնը իմ ընտանիքում. ընտանեկան ավանդական սովորույթներ:

Սուրբ Հարության տոն


Ծաղկազարդ

Զատկի ծեսով ճամփորդում ենք Գյումրի

Ծաղկազարդի, Զատիկի ասացվածքներ

Գյումրիի հայտնիները

Իմ Գյումրիի

Լոռու մարզ

Երերույքի տաճար

Շիրակի մարզ

Հին Խնձորեսկ

Սատանի կամուրջ

Սյունիքի մարզ

Վայոց ձորի տեսարժան վայրեր

Վայոց ձոր

Տեառնընդառաջ

ՍևԱՆԱ ԼԻՃ

Արատես եռօրյա ճամբորդություն Մայիսի 12-14


Քարտեզ

Արարատի մարզ
Երասխ գյուղ
Տիգրանաշենի ոլորաններ
Արենի գյուղ
Պարույր Սևակ
Զանգակատուն
 Արփա գետ
Վայոց Ձորի մարզ
Արատես գյուղ
Եղեգիս համայնք
Արատեսի վանք
Հերմոն  գյուղ
Ուրցաձոր
Սուրբ Կարապետ եկեղեցի
Վեդի գյուղ

Արարատի մարզ | ՎԱՀԵ+ԲԼՈԳ


Արարատի մարզը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է  Հայաստանում։ Մարզկենտրոնն Արտաշատ քաղաքն է։ Տարածքը 2096 կմ² է։

Արարատի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևմուտքում։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին, հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից Թուրքիային։

Բնական պայմաններ

Արարատի մարզի ռելիեֆային քարտեզ

Արարատի մարզի հարավարևմտյան եզրին զուգահեռ 6-13 կմ լայնությամբ ընկած է Արարատյան հարթավայրի հարավարևելյան մասը։ Հյուսիսում Երանոսի լեռնաշղթան է։ Հյուսիսային սահմանն անցնում է Ազատ և դրա վտակ Գողթ գետերով։ Հյուսիս-արևելքում Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան հատվածն է։ Արևելքում Մժկատարի լեռներն են, որից արևմուտք ընկած է Դահնակի լեռնաշղթան, սրանից էլ հարավ գտնվում է Ուրծի լեռնաշղթան։ Մարզի կենտրոնում Երասխի լեռներն են, Կոտուց, Խոսրովասար լեռնագագաթները և այլ լեռնազանգվածներ։

Տարածքի ամենացածր կետը հարավում է՝ Արաքսի հունի մոտ՝ 801 մ։ Ամենաբարձր կետը հյուսիս-արևելքում գտնվող Սպիտակասար լեռնագագաթն է՝ 3555,7 մ։

Տարածքի միայն մոտ 30%-ն է հարթավայրային։

Մարզի խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Համեմատաբար փոքր գետերից են Արածոն, Չորասու հեղեղատարը, Ազատի ու Վեդիի վտակները՝ Քաջառուն (Դարբանդ), Խոսրովը, և այլն։ Արարատյան հարթավայրով անցնող գետերը ունեն ոռոգիչ նշանակություն։ Ազատի վրա Լանջազատ գյուղի մոտ կառուցված է Զովաշենի ջրամբարը և համանուն ՀԷԿ-ը։

Արարատի մարզում տարածված են Հայաստանում առկա բոլոր 8 լանդշաֆտային գոտիները։ Ցածրադիր շրջաններից մինչև բարձրադիր շրջաններ դրանք հաջորդում են իրար այս հերթականությամբ. անապատային, կիսաանապատային, չոր տափաստանային, տափաստանային, լեռնաանտառային, մերձալպյան, ալպյան, ձյունամերձ։ Բայց սրանցից հիմնականներն են կիսաանապատային (Արարատյան հարթավայրում), չոր տափաստանային (միջին բարձրության լեռներում), ալպյան (Գեղամա լեռնաշղթայի լանջերին)։

Պայմանավորված Հայկական լեռնաշխարհի լեռնային մակերևույթով՝ այս ամբողջ տարածաշրջանում՝ այդ թվում Արարատի մարզում, կլիման ենթակա է վերընթաց գոտիականության։ Մասնավորապես այս մարզում առկա են Հայաստանում տարածված կլիմայի 8 տիպերից 6-ը, որոնք հարթավայրային շրջաններից մինչև լեռնային շրջաններ իրար հաջորդում են հետևյալ հաջորդականությամբ.

  • չոր խիստ ցամաքային
  • չոր ցամաքային
  • չափավոր ցամաքային
  • բարեխառն
  • ցուրտ լեռնային
  • ձյունամերձ

Արարատի մարզում տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր և բարձր լեռնային շրջանների միջև տատանվում է +10 °C-ի և -2 °C-ի միջև։ Ձմռանն անհողմ եղանակի պայմաններում տեղի է ունենում ջերմաստիճանային շրջադասություն. սառն ու ծանր օդը կուտակվում է Արարատյան դաշտում։ Այդ պատճառով միջին գոտում՝ մինչև 2000 մետր բարձրությունները, ձմեռը լինում է ավելի տաք և արևոտ, քան Արարատյան գոգավորությունում։ Գարունն անցողիկ է և կարճատև։ ։ Ընդհանուր առմամբ Արարատի մարզն աչքի է ընկնում կլիմայի չորությամբ։

Ջրագրություն

Արարատի մարզի խոշոր գետերը

Արարատի մարզի գետերը պատկանում են Արաքսի ավազանին։ Նրա տարածքով են անցնում Հրազդան գետն իր ստորին հոսանքով, իսկ Ազատ, Վեդի և Արածո գետը՝ ամբողջ ընթացքով՝ ակունքից գետաբերան։ Մի քանի տասնյակ գետակներ էլ ամռանը բոլորովին ցամաքում են։ Գետերից միայն Արածո գետն է, որ իր ստորին հոսանքում անցնում է Հայաստանից դուրս։ Մնացած գետերի ջրերն ամռանը լիարժեք օգտագործվում են ոռոգման կարիքների համար։ Սնումը ձնհալքային, անձրևաջրային, վարարում են ապրիլ-մայիս ամիսներին։ Ոռոգման նպատակով Ազատ գետի վրա կառուցվել է համանուն ջրամբարը։

Տնտեսություն

Արարատի մարզը տնտեսապես Հայաստանի ամենազարգացած մարզերից է, հատկապես կարևոր է մարզի գյուղատնտեսական նշանակությունը։ Ունենալով Արարատյան դաշտի մի մեծ հատված՝ մարզը տալիս է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը։ Առավել զարգացած է երկրագործությունը։ Հիմնական պտղատու այգիներն են խաղողի, ծիրանի, դեղձի այգիները, մշակվում են նաև կեռաս, սալոր, խնձոր, տանձ և այլն։ Մարզի հիմնական մշակաբույսերն են ձմերուկ, սեխ, լոլիկ, վարունգ, լոբի, սիսեռ, կանաչ պղպեղ, սմբուկ, ցորեն։ Երկրագործությունը 90 տոկոսով ոռոգովի է։ Այդ նպատակով օգտագործվում է ինչպես գետերի ջրերը՝ իրենց ջրանցքներով, այնպես էլ արտեզյան հորերի ջրերը։ Լեռնային հատվածներում զարգացած է նաև անասնապահությունը՝ հիմնականում ոչխարաբուծություն, ավելի քիչ՝ խոշոր եղջերավոր անասնապահություն։ Արարատի մարզի արդյունաբերությունում, կարևոր տեղ ունի լեռնահանքային արդյունաբերությունը։ Արարատ քաղաքի մոտ արդյունահանվում է տրավերտին, կրաքար, ավազ, մարզի այլ հատվածներում նույնպես կան տրավերտինի, ավազի, մարմարի, բազալտի հանքեր։ Կան հանքային ջրեր՝ Արարատ և Վեդի։ Մետաղական հանածոների արդյունաբերական պաշարներ չկան։ Շատ մեծ է սննդի արդյունաբերության նշանակությունը։ Գոյություն ունեն մի շարք գործարաններ, որոնք զբաղվում են մարզում արտադրված գյուղմթերքի վերամշակմամբ՝ մուրաբաների, բնական հյութերի, պահածոների, տոմատի մածուկների արտադրությամբ։

Երասխ (Արարատի մարզ)

Աշխարհագրություն

Երասխ գյուղը գտնվում է Արարատի մարզում։ Մարզկենտրոն Արտաշատ քաղաքից հեռու է 36 կմ դեպի հարավ-արևելք, մայրաքաղաք Երևանից՝ 60 կմ դեպի հարավ և ծովի մակարդակից բարձր է 810 մ։ Ունի 21.3կմ2 տարածք։

Հարավից անմիջապես սահմանակից է հայ-ադրբեջանական շփման գծին։ Բնակավայրով է անցնում Երևանը Իրանի սահմանին կապող միջպետական Մ 2 ավտոմոբիլային ճանապարհը, որով հանդիսանում է Հայաստանի հյուսին ու հարավը կապող հանգույց։ Հայ-ադրբեջանական շփման գծի Երասխի հատվածում բնակավայրը սահմանակից է Ադրբեջանի Հանրապետության ենթակայության ներքո գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Հեյդարաբադ բնակավայրին։ Երասխ գյուղից դեպի արևմուտք է գտնվում հայ-թուրքական շփման գիծը։ Բնակավայրի հյուսիսում է գտնվում Արարատի մարզի Արմաշ և Պարույր Սևակ գյուղերը։



Տիգրանաշեն

Տիգրանաշեն, գյուղ Հայաստանի Արարատի մարզում Մ 2 (Երևան-Գորիս-Մեղրի) միջպետական ավտոճանապարհի անմիջԱրենիապես աջ կողմում։

Բնակավայրը Հայաստանի համար համարվում է ռազմավարական նշանակության տարածք, քանի որ այն գտնվում է Արարատի մարզը Վայոց ձորի մարզին միացնող կետ։


Արենի

Նախկինում բնակավայրն ունեցել է Արփա անունը։ 1946 թվականին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի 10/9 հրամանագրով Արփան վերանվանվել է Արենի։

Աշխարհագրություն

Արենի գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում` Արփա գետի ստորին հոսանքի երկու կողմերում։ Այն մայրաքաղաք Երևանից հեռու է 110 կմ, իսկ մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից` 20 կմ։

Կլիմա

Գյուղի կլիման ցամաքային է, բայց գետի ջրով գրեթե ամբողջ հողատարածքը ոռոգվում է։ Ձմեռը չափավոր ցուրտ է, ոչ երկարատև, գարունը տաք է՝ երկարատև, խոնավ, ամառը շոգ, չոր ու երկարատև է։ Գերակշռում են հաստատուն պարզ եղանակները, աշունը տաք է, օրերը՝ քիչ ամպամած։ Բնակչությունն զբաղված է այգեգործությամբ, դաշտավարությամբ, թռչնաբուծությամբ և անասնապահությամբ։ Համայնքի զարգացման գերակա ուղղություններից է խաղողագործությունը և գինեգործությունը, ինչպես նաև զարգացող պտղաբուծությունը, որի շնորհիվ համայնքում համեմատականորեն բարձր է բնակչության զբաղվածությունը, որը էականորեն նպաստում է արտագաղթի կանխմանը։ Արենի գյուղում գործում է 2 գինու գործարան, որտեղ արտադրվում է «Արենի» տեսակի հանրահայտ գինի։

Պատմություն

Արենին Վայոց ձորի հին և նշանավոր գյուղերից է, ճանապարհային հանգույց և Շարուրի դաշտավայրից Վայոց ձոր մտնող կիրճը փակող ռազմական կետ։ Հնում Արենին գտնվել է այժմյան գյուղից կես կմ հյուսիս՝ բլրի վրա, որտեղ մինչ օրս կանգուն է Մոմիկ ճարտարապետի կողմից 1321 թ. կառուցված սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գյուղի տարածքում կան հնավայրեր, մի քանի ավերված գյուղատեղիներ, արձանագրություն ունեցող բազմաթիվ խաչքարեր ու գեղեցիկ քարայրներ՝ Մագիլի և Թռչունների։

Արենին ունի զբոսաշրջության մեծ պաշար՝ պատմամշակութային բազմաբնույթ բարձրարժեք հուշարձաններ։ Համայնքի վարչական տարածքում է գտնվում միջազգային նշանակության հուշարձան Նորավանքի համալիրը։ Բազմաթիվ են նաև բնության հուշարձանները՝ ժայռեր, ջրվեժներ, անդնդախոր ձորեր։

Գյուղի կենտրոնում արենցիները կանգնեցրել են հուշարձան-կոթող՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված, և խաչքար՝ Արցախյան ազատամարտում զոհված համագյուղացիների հիշատակին։

2004 թվականից ի վեր, հոկտեմբեր ամսին Արենի գյուղում կազմակերպվում է գինու փառատոն։ Այն դարձել է ավանդական և ակնկալելի է, որ փառատոնը կնպաստի տեղում միջազգային զբոսաշրջության զարգացմանը։

Պատմամշակութային հուշարձաններ

Արենիում է գտնվում եռակամար կամուրջը (1265-1287 թթ.), Սուրբ Աստվածածին եկեղեցին (1321 թ.), XIII դարի ամրոցը, մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոցը և X-XVI դարերի խաչքարեր։

Բնակչություն

2011 թվականի մարդահամարի տվյալներով Արենիի բնակչությունը 1772 է.

Տնտեսություն

Բնակավայրի տարածքը հիմնականում ընկած է Արփա գետի հովտի լայնացած մասում և ավտոխճուղու երկարությամբ զարգանում է դեպի հյուսիս և արևելք։ Գյուղի եզրերը աստիճանաբար բարձրացել են դեպի գետահովտի զառիթափ լանջերը։ Էկոլոգիական վիճակի սրություն բնակավայրում չկա, քանի որ չկան արդյունաբերական վտանգավոր օբյեկտներ և արտադրական համալիրներ։ Գյուղը թաղված է մրգատու այգիների մեջ։ Տների ճնշող մեծամասնությունը տանիքավոր է և հարմարավետ։ Բնակչությունն զբաղված է այգեգործությամբ, դաշտավարությամբ, թռչնաբուծությամբ, անասնապահությամբ։ Համայնքի զարգացման գերակա ուղղություններից է խաղողագործությունը և գինեգործությունը, ինչպես նաև զարգացող պտղաբուծությունը, որի շնորհիվ համայնքում համեմատականորեն բարձր է բնակչության զբաղվածությունը։ Արենի գյուղում գործում է 2 գինու գործարան, որտեղ արտադրվում է «Արենի» տեսակի հանրահայտ գինի։

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, հիվանդանոց, մշակույթի տուն, գրադարան։

Պարույր Սևակ

Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան, հունվարի 24, 1924, Դաշտամեջ, Հայաստան — հունիսի 17, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ։ Թաղված է հայրենի տան բակում՝ Զանգակատուն գյուղում։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1970): ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1967, «Անլռելի զանգակատուն» պոեմի համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։

Զանգակատուն (Արարատի մարզ)

Զանգակատուն, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, Արարատի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 55 կմ հեռավորության վրա, մայրաքաղաքից՝ 90 կմ հեռավորության վրա։

Հերմոն

Հերմոն, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում, մարզկենտրոնից 26 կմ հյուսիս-արևելք, Արփայի աջակողմյան վտակ Եղեգիս գետի վերին հոսանքի շրջանում։

Անհայտ պատճառով Հերմոն է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին ։Գյուղի պատմական հայերեն անունը Գրկիք է, և 1991 թ. անհայտ պատճառով վերանվանվել է Հերմոն- Իսրայելում գտնվող բարձունքի անունով։ Մինչև 1988 թվականը Հերմոնում՝ Ղավուշուղ գյուղում ապրել են ադրբեջանցիներ, իսկ հետո վերաբնակեցվել է Ադրբեջանից ու Արցախից Հայաստան բռնագաղթված հայերով։ ԽՍՀՄ-ի տարիներին ադրբեջանաբնակ Կալասարը միավորված էր Ղավուշուղ, այժմ՝ Հերմոն, գյուղի հետ մեկ տնտեսության մեջ։ Ներկայումս Կալասարը բնակեցված չէ, սակայն հիմա էլ նշմարվում են եկեղեցու ավերակներ և հայկական բազմաթիվ գերեզմանաքարեր։

Երևանի կամուրջները

Ներկայացված են Հայաստանի մայրաքաղաք Երևանում գտնվող ջրային կամուրջների ցանկը։

Պատկեր Անվանում Կառուցման
թվաքանակ
Նկարագրություն
Խոջա Փլավի 01.JPGԿարմիր կամուրջ1679թվականԵրևանի հնագույն կամուրջն է, գտնվում է Հրազդան գետի վրա։ Այժմ կիսաավեր է, պահպանվել է մի մասը։
Victory bridge 01.jpgՀաղթանակի
կամուրջ
1945թվականԵրևանի ռազմավարական կամուրջներից մեկն է, որը իրար է միացնում մայրաքաղաքի առանցքայի ավտոճանապարհները։ Գտնվում է Հրազդան գետի վրա։
Hrazdan Gorge Aqueduct, Yerevan.jpgՋրանցույց1950թվականԳտնվում է Հրազդան գետի վրա։ Նախատեսված է մի ափից մյուսը ջուր տեղափոխելու համար։ Ծառայում է նաև որպես հետիոտնային անցում։
Hrazdan bridge.JPGՀրազդանի մեծ
կամուրջ
1956թվականԵրևանի ռազմավարական կամուրջներից մեկն է, որը իրար է միացնում մայրաքաղաքի Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանները։ Գտնվում է Հրազդան գետի վրա։
Դավթաշենի կամուրջը.JPGԴավթաշենի
կամուրջ
2000թվականԵրևանի ռազմավարական կամուրջներից մեկն է, որը իրար է միացնում մայրաքաղաքի Արաբկիր Դավթաշեն վարչական շրջանները։ Գտնվում է Հրազդան գետի վրա։
Կարմիր Կամուրջ - Երևանում պահպանված ամենահին կամուրջը
Երևանի Կոնյակի գործարանն ու «Հաղթանակի» կամուրջը - Armenpress | History

Երևանի եկեղեցիները

ԱնունՆկարթվական
Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցիHoly Martyrs church, Davtashen.jpg2003
Ավանի Սբ. Աստվածածին եկեղեցիԵկեղեցի Ս. Աստվածածին (11).JPG2002
Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցիHoly Vartanants Martyrs Church1998
Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցի Surp Katoghike Church, Yerevan, in 2014.jpg1264
Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի2014 Erywań, Katedra św. Grzegorza Oświeciciela (05).jpg2001

Սուրբ Երրորդություն եկեղեցի
The Holy Trinity Church, Malatia-Sebastia district, Yerevan, Armenia adjusted.JPG2005
Նորքի Սբ. Աստվածածին եկեղեցիYerevan, Nork-Marash district, Surp Astvatsatsin Church1995
Սուրբ Աննա ԵկեղեցիSurp Anna Yerevan 2014 (2).jpg2015
Սրբոց Նահատակաց եկեղեցիHoly Martyrs, Nubarashen.jpg2015
Նոր Նորք Ս. Աստվածածին եկեղեցիՆանսենի թանգարան.jpg2014
Սուրբ Խաչ եկեղեցիSurb Khach Church (15).jpg2006
Նորքի Նորքի Սբ. Սարգիս եկեղեցիՍուրբ Սարգիս եկեղեցի, Նոր Նորք, Երեւան.JPG2000
Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիSurp Katoghike Church, Yerevan, in 2014.jpg1264
Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցիS. Hakob Church 1679 Kanaker.JPG17-րդ դարի վերջ
Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցիIglesia de Zoravor, Ereván, Armenia, 2016-10-03, DD 14.jpg1693
Նորագավիթի Սբ. Գևորգ եկեղեցիԵկեղեցական Համալիր Նորագավթի Ս. Գևորգ (48).JPG17-րդ դար
Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցիSt John The Baptist Church of Yerevan.jpg1710
Սուրբ Սարգիս եկեղեցիSaint-sarkis erevan.JPG1842
Նորքի Սբ. Աստվածածին եկեղեցիYerevan, Nork-Marash district, Surp Astvatsatsin Church1995
Մալաթիայի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցիErevani Surb Mariam Astvacacin ekexeci 38.JPG1998
Սրբոց Առաքելոց եկեղեցիHoly Apostles Church, Shengavit District, Yerevan.jpg2019
Քանաքեռի Սբ. Աստվածածին եկեղեցիS. Astvatsatsin Church 1695 Kanaker.jpg1695
Ավանի տաճարAvan 1.JPG6-րդ դար

Երևան

Հայն ու Հայաստանը. Երևան - Հանրային հեռուստաընկերություն

Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.ին
Այլ անվանումները`   Էրեբունի, Էրիվան, Էրեվան
Մակերեսը`   300 կմ²
Բարձրությունը ծովի մակերևույթից`   900-1200 մ
Կլիմայի տեսակը`   բարեխառն-ցամաքային, չոր
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2010թ.ի տվյալների)`   1.122.000 մարդ
Բնակչության խտությունը`   5 314 մարդ/կմ²
Կրոնական կազմը`   Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնակների անվանունը`   Երևանցի
Հեռախոսային կոդը`   +374 (010)
Փոստային ինդեքսները`   0001—0099
Թվային իդենտիֆիկատորը`   AM.ER

Երևան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ընդհանուր բնութագրիչներ

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին: Բնակչության քանակով ևս Հայաստանի խոշորագույն քաղաքն է:Երևանը Հայաստանի կարևորագույն տրանսպորտային հանգույցն է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը: Քաղաքը ունի երկու օդանավակայան: 1981 թվականից Երևանում գործում է մետրոպոլիտեն:Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը ավելի քան 2.793 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և 14-րդն է Հայաստանի պատմության մեջ: Երևանը Հայաստանի քաղաքական-վարչական կենտրոնը լինելուց բացի, նաև նրա տնտեսական ու մշակութային գլխավոր կենտրոնն է: Երևանում կենտրոնացած է Հայաստանի բնակչության 30%-ը, արդյունաբերական ներուժի գրեթե կեսը, բարձրագույն ուսումնական հաստատու-թյունների ու գիտահետազոտական հիմնարկների 98%-ը, դրամատների ու բորսաների ճնշող մեծամասնությունը: Այստեղ են գտնվում արտասահմանյան երկրների բոլոր դեսպանատները, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) և մյուս միջազգային կազմակեերպությունների ու ներկայացուցիչների գրասենյակները: Հնագիտական պեղումներով հայտնաբերվել է Երևանի «ծննդյան վկայականը», որտեղ նշվում է, որ Էրեբունի բերդաքաղաքը հիմնադրել է Արարատյան (Ուրարտական) թագավորության Արգիշտի Ա արքան Ն.Ք.782թ.: Պեղված միջնաբերդը թագավորական պալատի ավերակներով հանդերձ պահպանվել է քաղաքի հարավարևելյան`   Էրեբունի թաղամասում: Ներկայիս Երևանի`   որպես հայոց պետության մայրաքաղաքի կառուցապատումը սկսվել է 1924թ. գլխավոր հատակագծով, որի հեղինակն է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:Երևանը հարուստ է ազգային ճարտարապետության կոթողներով: Հատկապես առանձնանում են օպերայի և բալեետի պետական ակադեմիական թատրոնը, Մատենադարանը, Մարզահամերգային համալիրը, Հաղթանակի և Կիևյան կամուրջները: Ծիծեռնակաբերդի բլրի վրա վեր է խոյանում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, իսկ Հաղթանակի զբոսայգում`   «Մայր Հայաստան» հուշարձանը:

Երևան քաղաքի պատմություն

  • Էրեբունի բնակավայրի գոյությունը սկսած Մ.թ.ա. 782 թվականից ապացուցված է: Հնէաբանական հետազոտություններն ապացուցում են, որ այնտեղ մ.թ.ա. 8-րդ դարից սկսած`   գոյություն ուներ ուրարտական ամրոց:
  • Երկարատև պատմության ընթացքում Երևանը հաճախ գրավվել է տարբեր թշնամիների կողմից (արաբներ, սելջուկ-թուրքեր, մոնղոլներ):
  • 1378 թվականին Լենկ Թեմուրը գրավեց Երևանը:
  • 15-րդ դարից Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև կռիվներ էին առաջանում, և Երևանը պարբերաբար անցնում էր նրանցից մեկի իշխանության տակ։
  • 1827 թվականի Հոկտեմբերի 13-ին երկար պաշարումից հետո ռուս զորավար Պասկեվիչի զորքերը ազատեցին քաղաքը պարսիկների ձեռքից։
  • 1917 թվականի Հոկտեմբերյան Հեղափոխությունից հետո Երևանը երեք տարի եղել է անկախ Հայաստանի մայրաքաղաքը (1918-1920)։
  • 1920 թվականին Կարմիր բանակի Հայաստան մտնելուց հետո Երևանը դարձավ Հայկական ՍՍՀ-ի մայրաքաղաքը։
  • 1991 թվականից ի վեր այն անկախ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:

Հիմնադրում
Ուրարտական քաղաք Էրեբունին հիմնադրվել է մ․թ․ա․ 782 թվականին և տեղակայված է եղել այժմյան Երևանի հարավային մասում։ Ըստ Վանում գտնված սեպաձև տարեգրության՝ ուրարտական արքա Արգիշտի Ա-ն իր թագավորության 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը։ 1950 թվականին Արին Բերդի բլրի վրա գտած մի սալաքարի վրա արված գրությունը թույլ է տալիս նույնականացնել Էրեբունի և Երևան քաղաքները։ Սալաքարի վրա գրված է․ «Խալդի աստծո զորությամբ Արգիշտին`   Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի`   ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր․․․»։ Մեկ դար անց վարչական և քաղաքական կենտրոնը տեղափոխվեց Թեյշեբաինի ամրոց, որը հիմնադրել էր Ռուսա Բ արքան այժմյան Երևանի հարավ-արևմտյան մասում, սակայն Թեյշեբաինին ավերվեց հավանաբար սկյութացիների կողմից Ուրարտուի անկման տարիներին (մ․թ․ա․ 590-ականներին)։ Էրեբունին շարունակեց իր գոյությունը նաև պարսից դարաշրջանում։ Այնտեղ գտել են միլեթական մետաղադրամներ՝ հատած մ․թ․ա․ 478թ․։ Հավանաբար այդ ժամանակ էլ հայերեն Էրեբունին սկսեցին արտասանել Էրեվունի։ Վարկածներ կան, սակայն ոչ հիմնավոր, որ Էրեվունին եղել է Պարսից սատրապություն Արևելյան Հայաստանի կենտրոնը։  Մ․թ․ա․ IV-III դարերին վերաբերվող հնէաբանական հուշարձաններ գրեթե չեն հայտնաբերվել։ Երևանի մասին հիշատակում եղել է միայն III դարի մանիքեական տեքստում, որից պարզ է դառնում, որ Մանի մարգարեի աշակերտներից մեկը քրիստոնեական համայնքի հարևանությամբ հիմնադրել է մանիքեական համայնք։ Ըստ արձանագրության Երևանը կառավարում էր ինչ-որ միապետ, որն էլ ըստ հետազոտողների նշանակում է, որ այնտեղ ամրոց է եղել, որն էլ կառավարում էր այդ միապետը։ 5-րդ դարում կառուցվել է երևանյան ամենահին եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը քանդվել է 1931 թվականին։ 

Տեսարժան վայրեր
 Արին-Բերդում պահպանվում են Էրեբունի քաղաքի և ուրարտական բերդի հետքերը:Երևանում կան բազմաթիվ եկեղեցիներ (օրինակ`   13-րդ դարում ստեղծված Կաթողիկե եկեղեցին, կամ Զորավար եկեղեցին):Երևանում կան բազմաթիվ թանգարաններ, այդ թվում `   Հայաստանի պատմության թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը (ավելի քան 14.000 պատկերներ), որոնք ներկայացնում են հայկական պատմությունը, գրականությունն ու նկարչությունը:Երևանում է գտնվում Մատենադարանը`   հին հայկական, ինչպես նաև օտարերկրյա գրքերի ու ձեռագրերի թանգարանը (ավելի քան 100.000 ցուցանմուշ):Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր‎ը, որտեղ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ծաղիկներ է դնում եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին Այժմ Երևանում կան բազմաթիվ այգիներ.

  • Հաղթանակի այգին (նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի պատվին)
  • Աբովյանի պուրակը
  • Երիտասարդական զբոսայգին
  • Կոմայգին
  • Բուսաբանական այգին
  • Կենդանաբանական այգին և այլն:

Տնտեսություն

1975 թ քաղաքում գործում էր 200 խոշոր և միջին արդյունաբերական ձեռնարկություններ։ Գործում էին բազմաթիվ թեթև և սննդի արդյունաբերական, մեքենաշինական, հաստոցաշինական, քիմիական և այլ ոլորտի գործարաններ։ Խոշորագույն ձեռնարկություններն են «Նաիրիտ»-ն ու «Պոլիվինիլացետատ»-ը։ Դրանք հումքով էին ապահովում շատ այլ գործարանների։ Այժմ «Նաիրիտ»-ն գործում է հնարավորությունների մի փոքր մասով միայն։ Շրջափակման և արտաքին շուկայի հետ կապերի խզման պատճառով շատ գործարաններ դադարեցին աշխատել։ Գրեթե չեն գործում թեթև արդյունաբերության և մեքենաշինության գործարաններն։ Հիմնականում գործում են սննդի, խմիչքի, ծխախոտի, հրուշակեղենի, պահածոների գործարաններն ու ֆաբրիկաներն: Որոշ ներդրում ունի նաև փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններն ու արտադրություններն: 
Մշակույթ
 Երևանը որպես մշակութային քաղաք ունի շատ թատրոններ, կինոթատրոններ, Օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվան կամերային տունը և այլ մշակութային օջախներ։ Երկար ժամանակ պասիվ վիճակում գտնվող թատրոնները գրեթե ամեն օր ներկայացումներ են տալիս։ Ակտիվ է նաև Օպերայի և բալետի թատրոնը: 
Թանգարաններ և գրադարաններ
 Երևանում գործում են հետևյալ տուն-թանգարաններ. նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թանգարանը, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը, բանաստեղծ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Հայաստանի պատմության պետական թանգարանը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Գաֆէսճեան թանգարան-հիմնադրամը, «Մայր Հայաստան» ռազմական թանգարանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանը, Ավետիք  Իսահակյանի  տուն-թանգարանը, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, Երվանդ Քոչարի թանգարանը, Հայաստանի բնության պետական թանգարանը, Փայտարվեստի թանգարանը, Երևանի ռուսական արվեստի թանգարանը: Երևանի հպարտությունն է Էրեբունի թանգարանը (1968 թ), որտեղ ցուցադրվում են Էրեբունու բերդի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված իրերը։ Ծիծեռնակաբերդում է գտնվում Մեծ Եղեռնին վերաբերող թանգարանը, որտեղ ցուցադրվում են Մեծ Եղեռնին վերաբերող շատ փաստաթղթեր, լուսանկարներ և այլ իրեր։ Հանրապետության հրապարակում է գտնվում Հայաստանի Պատմության Թանգարանն ու Հայաստանի Ազգային Պատկերասրահը։ Մաշտոցի Պողոտայում է գտնվում Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը։ Երևանում կան նաև շատ գրադարաններ։ Ամենամեծն ու գրքերի քանակով հարուստն Ազգային գրադարանն է։ Այն հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակ։ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը գտնվում է Կարապի լճի հարևանությամբ։ Յուրաքանչյուր թաղում կա տեղի փոքր գրադարան:

Այցելեք Երևան
Yerevannews.am | Երևան
Երևան | Armenia tour

Տավուշի տեսարժան վայրեր

Հաղարծինը ՀՀ Տավուշի մարզում գտնվող 10-րդ դարի հայկական վանական համալիր է, որը գտնվում է Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա:

Վանական  համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում: Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին։ Ծաղկում է ապրել XII դարի վերջին – XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) XIII դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։

Հաղարծնի վանք, Հաղարծին վանական համալիրը

Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։ Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է) գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն։

Պարզ լիճ

Պարզ լիճ, Տավուշի մարզում, Դիլիջանից 9կմ հս-արլ., 1350 մ բարձրության վրա։Հոսք ունեցող լիճ է։ Սնվում է աղբյուրներից։ Ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը 10 մ։ Մակերեսը կազմում է 0.,027 կմ², ծավալը 83,8 հազար խորանարդ մետր։ Լիճն ունի սողանքաարգելափակոցային ծագում։ Զարգացած են սողանքային երևույթները։ Շրջապատված է անտառներով։

Համշեն տուր | ՊԱՐԶ ԼՃԻՑ ԳՈՇ ԼԻՃ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)



Բերդավան


Բերդավան ամրոց Բերդավանը (նախկինում`   Ղալաչա) գտնվում է Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Բերդը կառուցվել է 10-11-րդ դդ. և վերականգնվել է 17-րդ դարում:Բերդավան կարելի է գնալ Կողբից հյուսիս-արևմուտք շարժվելով: Իսկ ասֆալտապատ ճանապարհով ձախ թեքվելու և գետակն անցնելու դեպքում, եթե նորից թեքվեք ձախ, կարող եք մեքենայով բարձրանալ միջնադարյան գեղատեսիլ Գալինջաքար ամրոցի մոտ: Ամրոցը գտնվում է բլրի վրա, Ադրբեջանի սահմանից ոչ հեռու: Այստեղ կա հին խաչքարեր:

Բերդավան ամրոց - Armenian Geographic



Կողոպուտ Մակարավանքից | ՄԱՄՈՒԼ.ամ - Նորություններ Հայաստանից, Արցախից  (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից



Մակարավանք

Մակարավանքը Հայաստանի Տավուշի մարզում, Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին գտնվող 13-րդ դարի հայկական վանական համալիր է: Ներկայումս այն գտնվում է նորոգման և ներքին հարդարման փուլում:

Մակարավանքի համալիրը իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Բղենո-Նորավանք վանական համալիրի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ:

Մակարավանքը բաղկացած է հին եկեղեցուց, գլխավոր եկեղեցուց, զավթից, Աստվածածին եկեղեցուց, նշխարատնից, մատուռից, աղբյուրից, պարիսպներից, գերեզմանոցից, բնակելի և օժանդակ շինություններից:

Գլխավոր եկեղեցին և գավիթը: Գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճների տիպի, 13,5X9 մ միջին չափերի շինություն է, արտաքինից երկարավուն, ներսից խաչաձև հատա¬կագծով, 4 անկյուններում տեղադրված կրկնահարկ խորաններով քառանկյուն: Կառուցվել է բաց վարդագույն և պղնձագույն ֆելզիտի սրբատաշ քարերով և կրաշաղախով: Հարավային պատի լուսամուտի տակ աչքի է ընկնում մագիլներում ցուլ բռնած արծվի բարձրաքանդակը: Արևմուտքից հիմնական մուտքը եզերված է նրբահյուս երեսակալով, իսկ վերնամասը ծածկված է գույնզգույն քարերի դրվագազարդով: Ընդարձակ, լուսավոր ու տպավորիչ է եկեղեցու ներսը, չորս հուժկու հնգանիստ որմնամույթերը միանում են բարձր կամարներով, տանիքի կենտրոնում առաջացնելով քառակուսի բացվածք, որի վրա կառուցված է գմբեթը: Հայկական միջնադարյան արվեստի գլուխգործոցների թվին են դասվում բեմի ճակատի անկրկնելի քանդակազարդերը, մարդու գլխով առասպելական կենդանիները, գալարվող ձկները, գործիքները ձեռքին մարդու կերպարանքը՝ «Երիտասարդ» մակագրությամբ: Երիտասարդը հավանաբար այս եկեղեցին քանդակազարդող վարպետ-ճարտարապետի անունն է, քանի որ նրա ձեռքին պատկերված են աշխատանքային գործիքներ: Գեղաքանդակ մի խաչքարի ծավալուն արձանագրությունից իմացվում է., որ գլխավոր եկեղեցին 1205 թվականին կառուցել է Բազազ իշխանի որդի Վարդանը, Հովհաննես Ա-ի վանահայրության տարիներին: Մուտքի ճակատակալ քարի արձանագրության մեջ հիշատակված է Մակարավանք անունը:Հնագույն եկեղեցին: 

Մակարավանք

Հին եկեղեցին տեղավորված է սարահարթի հյուսիս-արևելյան ծայրին, հուշարձանախմբի արևելյան մասում: Ներսից խաչաձև է (10,1X 8,4 մ), իսկ արտաքինից քառանկյուն հատակագծով շինություն է, շարված կարմրավուն, խոշոր քարերով, կրաշաղախով: Ներսից պատերը սղվաղված են, գմբեթը կառուցված է սրբատաշ բաց աղյուսագույն քարերով: Մուտքր բացվում է արևմտյան պատից՝ գավթի մեջ: Գմբեթի թմբուկը գլանաձև է: Բեմի ճակատը ծածկված է բուսական և երկրաչափական նուրբ քանդակազարդերով: Եկեղեցու կառուցման ժամանակը`   դատելով նրա ոճից, կարելի է համարել XI — XII դդ:Մակարավանքի երկրորդ`   հնագույն եկեղեցին (10-11-րդ դարեր) համալիրի հյուսիս-արևելքում է։ Արտաքինից ուղղանկյուն, ներսից շեշտված խաչաձև (բավական խոր թևերով) շինությունը հիմնականում կառուցված է կիսամշակ կարմրավուն տուֆի խոշոր քարերով, իսկ 13-րդ դարում. վերակառուցված ծածկը և գմբեթը`   նույն տուֆի սրբատաշ քարերով։ Հարդարանքի հիմնական տարրը բեմի ճակատի բուսական և երկրաչափական նուրբ զարդաքանդակներն են, որոնք ներառված են շեղանկյուն շրջանակների մեջ`   հավանաբար սա նախօրինակ է ծառայել գլխավոր եկեղեցու բեմի զարդաքանդակների համար։

Դեպի Մակարավանք տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են –  ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Տավուշի մարզի տեսարժան վայրեր

download

Հաղարծին

Հաղարծինը ՀՀ Տավուշի մարզում գտնվող 10-րդ դարի հայկական վանական համալիր է, որը գտնվում է Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա:

Վանական  համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում: Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին։ Ծաղկում է ապրել XII դարի վերջին – XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) XIII դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։

Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։ Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է) գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն։

Սուրբ Գրիգոր եկեղեցի

Ամենավաղը Սուրբ Գրիգոր եկեղեցին է (մոտ X-րդ դար), որն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև (չորս անկյունների ավանդատներից արևելյաններն առանձնացված չեն աղոթասրահից) հատակագծով գմբեթավոր կառույց է։ Գմբեթային փոխանցումն իրականացված է սաղր տրոմպներով։ Դեկորատիվ միակ տարրը խիստ հողմահարված անկյունային որմնախոյակներն են՝ պարզ բեկվածքներով և ականթի տերևների արխաիկ նկարվածքի շարքով։ Եկեղեցուն արևմուտքից կից է քառասյուն կենտրոնակազմ հորինվածքով գավիթը (XII դարի վերջ), որի անկյունային միահարթ առաստաղներին բարձրաքանդակներ են (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ ևն, նաև արձանագրություններ)։ Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանադամբարանների մնացորդներ։ Սուրբ Գրիգոր եկեղեցուն հյուսիսից կից է թաղածածկ մատուռ (XIII դար), իսկ դեպի արևելք շատ մոտ կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից կառուցված Սուրբ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին (1244)։Սուրբ Աստվածածին եկեղեցիՀամալիրի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ տիպի է։ Ըստ հարավային մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ կառուցվել է 1281-ին, սակայն հարավային և հյուսիսային պատերի ստորին մասի վերաշարվածքը, արևելյան ճակատի բարձրաքանդակում պատկերված եկեղեցու մանրակերտի տարբերվելը ներկայիս կառույցից ևն, ենթադրել են տալիս, որ 1281-ին կառույցը որոշ փոփոխություններով վերականգնվել է՝ հիմնարկված լինելով հավանաբար X-XI դդ․։ Ճակատները (բացառությամբ արևմտյանի) ունեն հայկական խորշեր։ Բարձր, բոլորակ թմբուկը պարուրված է դեկորատիվ խորաններով։ Մուտքերը, լուսամուտներն ու որմերը չափավոր զարդարված են պարզ բեկվածքավոր քիվագոտիներով, խաչերով ևն։ Արևմտյան ճակատի դիմաց ավերված շինության (հավանաբար նախորդ կառույցի գավիթը) մնացորդներ են։ՍեղանատունՀուշարձանախմբի արևմտյան մասում սեղանատունն է (ըստ հարավ-արևմտյան մուտքի շրջակալի արձանագրության՝ կառուցվել է 1248-ին, ճարտարապետի անունը՝ Մինաս, ներսում, արևմտյան երդիկի հյուսիս-արևելյան անկյունում է), ՀՀ-ում նմանօրինակ երկու կառույցներից մեկը (մյուսը Հաղպատում է)։ Այն ուղղանկյուն դահլիճ է (21,6 x 9,5 մ)՝ մեկ զույգ սյունով բաժանված երկու հավասար երդիկավոր մասերի, որոնցից յուրաքանչյուրը ծածկված է երկու զույգ փոխհատվող կամարների համակարգով։ Ներսում միակ հարդարանքը շթաքարեզարդ երդիկներն են, արտաքուստ՝ հարավ-արևմտյան մուտքի շրջակալը (հարավային ճակատի երկու լուսամուտը հետագայում են բացվել)։ Հաղարծինի սեղանատունն իր կառուցվածքային հնարքով և գեղարվեստով հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է։ Դեպի արևելք այլ շինությունների (հավանաբար խոհանոց, հացատուն ևն) մնացորդներ են։

1511524429452787262Գոշավանք

Գոշավանքը միջնադարյան վանական համալիր է, որը XII–XIII դարերում եղել է Հայաստանի հոգևոր ու մշակութային խոշոր կենտրոն: Գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղում`   Գետիկ գետի աջ ափին:

Գոշավանքն իր անունն ստացել է 1213 թ.-ին`   Մխիթար Գոշի պատվին, ով 1188 թ.-ին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է վանքը: Այն ունեցել է վարժարան, համալսարան ու ճեմարան, վանքում նաև ընդօրինակվել, գրվել և պահվել են բազմաթիվ ձեռագրեր:Ճարտարապետական համալիրում պահպանվել են 2 եկեղեցի, գավիթը, 2 մատուռ, երկհարկ գրատուն-զանգակատունը՝ կից ժամատան մնացորդներով, խաչքարեր, փոքր շինությունների հիմքեր: Ըստ արձանագրությունների և պատմիչ Կիրակոս Գանձակեցու վկայության`   կառույցների մի մասի՝ Սբ Աստվածածին եկեղեցու, գավթի և Սբ Հռիփսիմե մատուռի  ճարտարապետը Մխիթար Հյուսնն է:1191–1996 թթ.-ին կառուցված Սբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ է՝ արևելքից 2 կրկնահարկ խորաններով, արևմտյան և հյուսիսային մուտքերով: Արևելյան և հարավային որմերին եռանկյունաձև կտրվածքի հայկական խորշեր են, թմբուկը երիզված է նախշազարդ գոտիով: Արևմտյան ճակատին կից 1197–1203 թթ.-ին կառուցվել է գավիթը՝ քառասյուն կենտրոնակազմ երդիկավոր գմբեթով, արևելյան անկյուններին՝ երկհարկ խորաններով: Հարավում ավելի փոքր չափերով նույնատիպ Սբ Գրիգոր եկեղեցին է (կառուցումն ավարտվել է 1231-1241 թ.-ին), որի գմբեթը չի պահպանվել:  Գավթին հարավից գրեթե կից է Սբ Գրիգոր Լուսավորիչ միանավ թաղածածկ, արևելքից՝ անկյունային 2 խորաններով եկեղեցին (1237–1241 թթ.), որն իր հարդարանքով միջնադարյան Հայաստանի նշանավոր կոթողներից է: Գավիթը թաղածածկ միջանցքով հաղորդակից է երկհարկ գրատուն-զանգակատանը:Գրատան առաջին հարկը (կառուցվել է մինչև 1241 թ.) եղել է փայտե ծածկով, որը 1291 թ.-ին (ճարտարապետներ՝ Զաքիոս և Գրիգոր) փոխարինվել է 2 զույգ փոխհատվող կամարների վրա հենվող քարե ծածկով, կենտրոնում՝ երդիկավոր գմբեթի համակարգով: Երկրորդ հարկն արտաքուստ և ներքուստ խաչաձև տարածական հորինվածք է: Գրատուն-զանգակատունը արևմուտքից հաղորդակից է ժամատանը, որտեղ հավանաբար եղել է գրչության սրահ (պահպանվել է ստորին մասը):Գոշավանքի տարածքում կան գերեզմաններ, խաչքարեր, փոքր մատուռներ: Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առջև տեղադրված Պողոս վարպետի 2 խաչքարերից մեկը 1935 թ.-ին տեղափոխվել է Հայաստանի պատմության պետական թանգարան:Գոշավանքի համալիրի մոտակայքում են Սբ Գևորգ գմբեթավոր փոքր եկեղեցին (կառուցվել է 1254 թ.-ին), Մխիթար Գոշի բնակարանի, դամբարանի մնացորդները և այլն: 1937 թ.-ին նորոգվել է Սբ Աստվածածին եկեղեցու գմբեթը, 1939 թ.-ին՝ Սբ Գրիգոր եկեղեցին, 1957–1966 թթ.-ին՝ Սբ Գևորգ և Սբ Աստվածածին եկեղեցիներն ու գավիթը: 1958 թ.-ին Մխիթար Գոշի դամբարանի մոտ կանգնեցվել է նրան նվիրված հուշակոթող, 1972 թ.-ին հիմնադրվել է Գոշավանքի թանգարանը, 1978 թ.-ին բարեկարգվել է վանքի տարածքը:

downloadՄակարավանք

Մակարավանքը Հայաստանի Տավուշի մարզում, Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին գտնվող 13-րդ դարի հայկական վանական համալիր է: Ներկայումս այն գտնվում է նորոգման և ներքին հարդարման փուլում:

Մակարավանքի համալիրը իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Բղենո-Նորավանք վանական համալիրի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ:

Մակարավանքը բաղկացած է հին եկեղեցուց, գլխավոր եկեղեցուց, զավթից, Աստվածածին եկեղեցուց, նշխարատնից, մատուռից, աղբյուրից, պարիսպներից, գերեզմանոցից, բնակելի և օժանդակ շինություններից:

Գլխավոր եկեղեցին և գավիթը: Գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճների տիպի, 13,5X9 մ միջին չափերի շինություն է, արտաքինից երկարավուն, ներսից խաչաձև հատա¬կագծով, 4 անկյուններում տեղադրված կրկնահարկ խորաններով քառանկյուն: Կառուցվել է բաց վարդագույն և պղնձագույն ֆելզիտի սրբատաշ քարերով և կրաշաղախով: Հարավային պատի լուսամուտի տակ աչքի է ընկնում մագիլներում ցուլ բռնած արծվի բարձրաքանդակը: Արևմուտքից հիմնական մուտքը եզերված է նրբահյուս երեսակալով, իսկ վերնամասը ծածկված է գույնզգույն քարերի դրվագազարդով: Ընդարձակ, լուսավոր ու տպավորիչ է եկեղեցու ներսը, չորս հուժկու հնգանիստ որմնամույթերը միանում են բարձր կամարներով, տանիքի կենտրոնում առաջացնելով քառակուսի բացվածք, որի վրա կառուցված է գմբեթը: Հայկական միջնադարյան արվեստի գլուխգործոցների թվին են դասվում բեմի ճակատի անկրկնելի քանդակազարդերը, մարդու գլխով առասպելական կենդանիները, գալարվող ձկները, գործիքները ձեռքին մարդու կերպարանքը՝ «Երիտասարդ» մակագրությամբ: Երիտասարդը հավանաբար այս եկեղեցին քանդակազարդող վարպետ-ճարտարապետի անունն է, քանի որ նրա ձեռքին պատկերված են աշխատանքային գործիքներ: Գեղաքանդակ մի խաչքարի ծավալուն արձանագրությունից իմացվում է., որ գլխավոր եկեղեցին 1205 թվականին կառուցել է Բազազ իշխանի որդի Վարդանը, Հովհաննես Ա-ի վանահայրության տարիներին: Մուտքի ճակատակալ քարի արձանագրության մեջ հիշատակված է Մակարավանք անունը:Հնագույն եկեղեցին: Հին եկեղեցին տեղավորված է սարահարթի հյուսիս-արևելյան ծայրին, հուշարձանախմբի արևելյան մասում: Ներսից խաչաձև է (10,1X 8,4 մ), իսկ արտաքինից քառանկյուն հատակագծով շինություն է, շարված կարմրավուն, խոշոր քարերով, կրաշաղախով: Ներսից պատերը սղվաղված են, գմբեթը կառուցված է սրբատաշ բաց աղյուսագույն քարերով: Մուտքր բացվում է արևմտյան պատից՝ գավթի մեջ: Գմբեթի թմբուկը գլանաձև է: Բեմի ճակատը ծածկված է բուսական և երկրաչափական նուրբ քանդակազարդերով: Եկեղեցու կառուցման ժամանակը`   դատելով նրա ոճից, կարելի է համարել XI — XII դդ:Մակարավանքի երկրորդ`   հնագույն եկեղեցին (10-11-րդ դարեր) համալիրի հյուսիս-արևելքում է։ Արտաքինից ուղղանկյուն, ներսից շեշտված խաչաձև (բավական խոր թևերով) շինությունը հիմնականում կառուցված է կիսամշակ կարմրավուն տուֆի խոշոր քարերով, իսկ 13-րդ դարում. վերակառուցված ծածկը և գմբեթը`   նույն տուֆի սրբատաշ քարերով։ Հարդարանքի հիմնական տարրը բեմի ճակատի բուսական և երկրաչափական նուրբ զարդաքանդակներն են, որոնք ներառված են շեղանկյուն շրջանակների մեջ`   հավանաբար սա նախօրինակ է ծառայել գլխավոր եկեղեցու բեմի զարդաքանդակների համար։Սուրբ Աստվածածին եկեղեցի: Աստվածածին եկեղեցին 1198 թ. կառուցել է Մակարավանքի առաջին վանահայր Հովհաննես Ա-ն՝ իր ծնողների և եղբայրների հիշատակին: Այն ներսից խաչաձև, արտաքինից ութանիստ, սրբատաշ քարերով կառուցված շինություն է: Լուսամուտները պսակված են ճոխ ձևավորված շրջանակներով: Եկեղեցու պատերին քանդակված են առյուծների, թռչունների և վարդյակների բարձրաքանդակներ: Դրանցից մեկում պատկերված է արագիլ՝ պարանոցին փաթաթված օձի կոկորդը բռնած, իսկ մյուս բարձրաքանդակում իրար հետ կռվող երկու կենդանի: Ւր հատակագծային և ծավալատարածական ձևերով եկեղեցին յուրօրինակ է, մասամբ հիշեցնում է Անիի Ապուղամերենց եկեղեցուն:Մատուռ: Փոքրիկ կիսավեր մատուռը գտնվում է Աստվածածին եկեղեցուց հյուսիս, թաղածածկ, փոքր, բազմերանգ քարերով շարված շինություն է, կառուցվել է մյուս հուշարձանների հետ միաժամանակ:Այլ կառույցներ: Աղբյուրի շենքը պեղումներից հայտնաբերվել է վանքի պարսպից դուրս, մոտ 100 մ հյուսիս-արևելք: Պատերը արտաքինից և ներսից երեսապատված են սրբատաշ քարերով: Ջուչը կավե խողովակներով բերվել է Պայտաթափ սարալանջից, որը այժմ էլ հոսում է, բայց գտնվում է կիսավեր վիճակում : Դարպասը փորված է մի ժայռաբեկորի մեջ՝ 3,5 մ լայնության բացվածքով: Սինչև հիմա էլ պահպանվել է կամարաձև թաղը, որը հենվում է երկու կողմերում կանգնած ժայռերի վրա: ճակատային մասում ունեցել է սրբատաշ քարեր: Օժանդակ տնտեսական շենքերից պահպանվել և ամբողջական են մնացել հուշարձանախմբի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու մեծ սենյակների 2 — 3 մ բարձրությամբ պատերը և բուխարու խորշը: Գլխավոր եկեղեցուց հարավ հիմնապատեր են, որտեղ պահպանվել են Բազազ իշխանի որդի Վարդանի շինարարական արձանագրություն ունեցող խաչքարի երկու բեկորները: Գերեզմանոցներց հինը գտնում է վանքի հարավ-արևմտյան կողմում, պարսպից դուրս, ընգարձակ սարալանջին, մյուսը վանքի դարպասից փոքր ինչ արևմուտք: Գերեզմանոցներում կան տապանագրեր և մի քանի խաչքար՝ ճոխ զարդաքանդակներով:

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Կառուցման ժամանակի վերաբերյալ մատենագրական և վիմագրական տեղեկություններ չեն պահպանվել։ Ճարտարապետական վերլուծությունից ելնելով՝ այն թվագրվում է VI–VII դարերին և դասվում Մաստարայատիպ հուշարձանների շարքը։ Քառակուսի հատակագծով աղոթասրահի կենտրոնական ծավալը պսակված է գմբեթով։ Թմբուկը ներսից և դրսից ութանիստ է։ Անցումը գմբեթատակ քառակուսուց գմբեթի բոլորակ հիմքին իրականացված է տրոմպների հաջորդական երեք շարքով։ Գմբեթածածկ քառանկյունի ծավալի նիստերին կցված են արտաքուստ ուղղանկյուն, ներսից կիսաշրջանաձե խորաններ։ Արևելյան խորանի երկու կողմի սենյակները խորանի ծավալից զգալի ցածր են, որի հետևանքով կառույցի ընդհանուր ծավալատարածական հորինվածքում ունեն երկրորդական նշանակություն։

Հուշարձանի ճարտարապետական կերպարի պարզության, լակոնիկության և արտահայտչականության գրավականն են հարդարանքից գրեթե զուրկ ճակատների մոնոլիտությունը, մոնումենտալ պատերի հարթայնությունը, որ շատ բնորոշ է V–VII դարերի հայկական ճարտարապետությանը։ Եկեղեցու թմբուկի նիստերը մշակված են զույգ սյուների դեկորատիվ կամարաշարով, արևմտյան և հարավային մուտքերը՝ զույգ կիսասյուներով և ճակտոնով պսակված շքամուտքի ձևով (արևմտյան ճակատակալ քարին պատկերված է զարդարուն խաչ), լուսամուտները՝ պարզ պսակներով։ Ներսի պատերը հավանաբար սվաղված են եղել և ծածկված որմնանկարներով։ Տաճարի ամբողջականությունը, նրա համաչափությունների կատարյալ ներդաշնակությունը վկայում են կառուցողի մեծ վարպետությունը։ 1975–1977 թթ.-ին եկեղեցին նորոգվել Է։

  • Ոսկեպարի Սուրբ Աստվածածինը
  • Եկեղեցին հյուսիսից
  • Պարզ լիճՊարզ լիճ, Տավուշի մարզում, Դիլիջանից 9կմ հս-արլ., 1350 մ բարձրության վրա։Հոսք ունեցող լիճ է։ Սնվում է աղբյուրներից։ Ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը 10 մ։ Մակերեսը կազմում է 0.,027 կմ², ծավալը 83,8 հազար խորանարդ մետր։ Լիճն ունի սողանքաարգելափակոցային ծագում։ Զարգացած են սողանքային երևույթները։ Շրջապատված է անտառներով։
    • Բերդավան ամրոցԲերդավանը (նախկինում`   Ղալաչա) գտնվում է Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Բերդը կառուցվել է 10-11-րդ դդ. և վերականգնվել է 17-րդ դարում:Բերդավան կարելի է գնալ Կողբից հյուսիս-արևմուտք շարժվելով: Իսկ ասֆալտապատ ճանապարհով ձախ թեքվելու և գետակն անցնելու դեպքում, եթե նորից թեքվեք ձախ, կարող եք մեքենայով բարձրանալ միջնադարյան գեղատեսիլ Գալինջաքար ամրոցի մոտ: Ամրոցը գտնվում է բլրի վրա, Ադրբեջանի սահմանից ոչ հեռու: Այստեղ կա հին խաչքարեր:

Տավուշի մարզ

Տավուշի մարզ — Շամիրամ Պողոսյան
Տավուշի մարզ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Տավուշի մարզ

Մարզկենտրոնը`   Իջևան
Տարածաշրջանները`   Իջևանի շրջան, Նոյեմբերյանի շրջան, Բերդի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   5 համայնք՝ Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան, Այրում:
Գյուղական համայնքների թիվը`   60 համայնք
Ընդհանուր տարածքը`   5.8 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2009թ.ի հունվարի 1-ի)`   134.1

Բելգիացի լուսանկարիչ․ Տավուշի մարզ՝ փոքրիկ «հայկական Շվեյցարիա» (ֆոտո)

Ընդհանուր նկարագրություն
Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում, Փոքր Կովկասի լեռնահամակարգի արտաքին շարի վրա, որը բաղկացած է Վիրահայոց, Գուգարաց, Միափորի, Արեգունու և Փամբակի լեռնաշղթաներից: Դրանցից կենտրոնական դիրք են գրավում Գուգարաց լեռները, որոնք բնական ջրաբաժան են Անդրկովկասի խոշոր Կուր գետի Դեբեդ և Աղստև վտակների միջև:Մարզի տարածքը մ.թ.ա. եղել է Ուրատու պետության /Արարատյան թագավորություն/, ապա Մեծ Հայքի հյուսիսային բդեշխության կազմի մեջ: Իսկ ներկայիս Դիլիջանն իր շրջակայքով հանդիսացել է Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի մի մասը, որը նպաստավոր բնակլիմայական պայմանների շնորհիվ հայոց թագավորական ընտանիքին ծառայել է որպես հանգստավայր և որսարան: IX դարում, հայկական պետության վերականգնման պահից, եղել է Բագրատունյաց թագավորների տիրույթներում, իսկ 1918-ի մայիսից`   հայկական առաջին հանրապետության ստեղծումից ի վեր, նրա կազմում և վարչատարածքային նոր միավոր մարզ է դարձել 1995-ի դեկտեմբերին:Տավուշի մարզը զբաղեցնում է 2704 կմ2 տարածք, որի կեսը պատված է խառն անտառներով: Հարավում և հարավ-արևելքում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի մարզին և Կոտայքի մարզին, արևմուտքում`   Լոռու մարզին, իսկ հյուսիսում`   Վրաստանի Հանրապետությանը, արևելքում և հյուսիս-արևելքում Ադրբեջանի Հանրապետությանը, որի հետ շփման գիծը 300 կմ է:

Տավուշի մարզ Archives - fip.am
Տավուշի մարզ
Սրանոցի կամուրջ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան


Մարզի բնակչությունը
Հնագիտական ուսումնասիրություններով ապացուցվում է, որ Տավուշի մարզը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարից սկսած: Բնակչությունը մեծագույն կորուստ է կրել սելջուկյան թուրքերի և թաթար մոնղոլական արշավանքների ժամանակ: Տասնյակ հազարավոր մարդիկ կոտորվել կամ գերեվարվել են: Ամբողջ շրջաններ ամայացել են:Բնակչության որոշ ներգաղթ նկատվել է 18-րդ դարի սկզբին, երբ Ղարաբաղի առանձին գավառներից զգալի թվով հայեր վերաբնակվել են մարզի ստորին գոտու գյուղերում:

Տավուշի մարզի քաղաքները

Տավուշի մարզի ամենախոշոր քաղաքը Դիլիջանն է: Ի սկզբանե Դիլիջանը զարգացել է որպես առողջարանային վայր, որտեղ Անդրկովկասի քաղաքներից եկող հարուստ ընտանիքներն անցկացրել են իրենց ամառային հանգիստը: Անցած դարասկզբին հայտնվել են առաջին մասնագիտական հիվան­դանոցներն ու սանատորիաները: Ավելի ուշ կառուցվել են նաև արդյունաբերական ձեռնարկություն­ներ («Իմպուլս» սարքաշինական գործարանը), կրթական ու մշակութային հաստատություններ: Այժմ Դիլիջանը հայտնի է որպես լեռնակլիմայական առողջարան: Նա միաժամանակ կարևոր արդյունաբերական կենտրոն է: Հավանական է, որ մոտակա տարիներում Դիլիջանը դառնա նաև բանկերի կենտրոնացման քաղաք:Տավուշի երկրորդ քաղաքը մարզկենտրոն Իջևանն է: Իջևանը որպես բնակավայր համեմատաբար երիտասարդ է: Այն հիմնադրվել է 18-րդ դարի վերջերին հանքային աղբյուրի մոտ և ստացել է Քարվանսարա անունը (վերանվանվել է Իջևան 1920թ., քաղաք է դարձել ավելի ուշ): Ներկայումս Իջևանը աչքի ընկնող արդյունաբերական ու մշակութային կենտրոն է: Հայտնի են խոշոր գորգագործական ֆաբրիկան ու փայտամշակման կոմբինատը, կան մեքենաշինական, թեթև ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: Գործում է Երևանի պետական համալսարանի մասնաճյուղը:

Tavush Region
Տավուշի մարզ - Նոյի Երկիր
Տավուշի մարզ


Քաղաքային համայնքների թիվը`   5 համայնք՝ Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան, Այրում:

Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2009թ.ի հունվարի 1-ի)`   134.1

Ինչպես ենք նշում Սուրբ Հարության տոնը իմ ընտանիքում. ընտանեկան ավանդական սովորույթներ:

Ինչպես բոլոր հայ ընտանիքներում,այնպես էլ մեր ընտանիքում Զատկի ծեսը սկսում ենք նշել Ավագ շաբաթվանից ։Ավագ հինգշաբթի օրը տատիկս ընտանիքի անդամների քանակով ձու է խաշում ապա մայրիկս
քախցրավենիքներ է պատրաստում, ինչպես միշտ եկեղեցուց մոմ ենք բերում և դնում Զատկի սեղանին։ Մայրիկս գեղեցիկ զարդարում է սեղանը տարբեր բաներով և մեր ընտանիքի սիրելի ավանդական Խորհրդավոր ընթրիքի արձանով։

Page 1 of 9

Powered by WordPress & Theme by Anders Norén

Զանցել գործիքագոտուն