Քարտեզ

Արարատի մարզ
Երասխ գյուղ
Տիգրանաշենի ոլորաններ
Արենի գյուղ
Պարույր Սևակ
Զանգակատուն
 Արփա գետ
Վայոց Ձորի մարզ
Արատես գյուղ
Եղեգիս համայնք
Արատեսի վանք
Հերմոն  գյուղ
Ուրցաձոր
Սուրբ Կարապետ եկեղեցի
Վեդի գյուղ

Արարատի մարզ | ՎԱՀԵ+ԲԼՈԳ


Արարատի մարզը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է  Հայաստանում։ Մարզկենտրոնն Արտաշատ քաղաքն է։ Տարածքը 2096 կմ² է։

Արարատի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևմուտքում։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին, հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից Թուրքիային։

Բնական պայմաններ

Արարատի մարզի ռելիեֆային քարտեզ

Արարատի մարզի հարավարևմտյան եզրին զուգահեռ 6-13 կմ լայնությամբ ընկած է Արարատյան հարթավայրի հարավարևելյան մասը։ Հյուսիսում Երանոսի լեռնաշղթան է։ Հյուսիսային սահմանն անցնում է Ազատ և դրա վտակ Գողթ գետերով։ Հյուսիս-արևելքում Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան հատվածն է։ Արևելքում Մժկատարի լեռներն են, որից արևմուտք ընկած է Դահնակի լեռնաշղթան, սրանից էլ հարավ գտնվում է Ուրծի լեռնաշղթան։ Մարզի կենտրոնում Երասխի լեռներն են, Կոտուց, Խոսրովասար լեռնագագաթները և այլ լեռնազանգվածներ։

Տարածքի ամենացածր կետը հարավում է՝ Արաքսի հունի մոտ՝ 801 մ։ Ամենաբարձր կետը հյուսիս-արևելքում գտնվող Սպիտակասար լեռնագագաթն է՝ 3555,7 մ։

Տարածքի միայն մոտ 30%-ն է հարթավայրային։

Մարզի խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Համեմատաբար փոքր գետերից են Արածոն, Չորասու հեղեղատարը, Ազատի ու Վեդիի վտակները՝ Քաջառուն (Դարբանդ), Խոսրովը, և այլն։ Արարատյան հարթավայրով անցնող գետերը ունեն ոռոգիչ նշանակություն։ Ազատի վրա Լանջազատ գյուղի մոտ կառուցված է Զովաշենի ջրամբարը և համանուն ՀԷԿ-ը։

Արարատի մարզում տարածված են Հայաստանում առկա բոլոր 8 լանդշաֆտային գոտիները։ Ցածրադիր շրջաններից մինչև բարձրադիր շրջաններ դրանք հաջորդում են իրար այս հերթականությամբ. անապատային, կիսաանապատային, չոր տափաստանային, տափաստանային, լեռնաանտառային, մերձալպյան, ալպյան, ձյունամերձ։ Բայց սրանցից հիմնականներն են կիսաանապատային (Արարատյան հարթավայրում), չոր տափաստանային (միջին բարձրության լեռներում), ալպյան (Գեղամա լեռնաշղթայի լանջերին)։

Պայմանավորված Հայկական լեռնաշխարհի լեռնային մակերևույթով՝ այս ամբողջ տարածաշրջանում՝ այդ թվում Արարատի մարզում, կլիման ենթակա է վերընթաց գոտիականության։ Մասնավորապես այս մարզում առկա են Հայաստանում տարածված կլիմայի 8 տիպերից 6-ը, որոնք հարթավայրային շրջաններից մինչև լեռնային շրջաններ իրար հաջորդում են հետևյալ հաջորդականությամբ.

  • չոր խիստ ցամաքային
  • չոր ցամաքային
  • չափավոր ցամաքային
  • բարեխառն
  • ցուրտ լեռնային
  • ձյունամերձ

Արարատի մարզում տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր և բարձր լեռնային շրջանների միջև տատանվում է +10 °C-ի և -2 °C-ի միջև։ Ձմռանն անհողմ եղանակի պայմաններում տեղի է ունենում ջերմաստիճանային շրջադասություն. սառն ու ծանր օդը կուտակվում է Արարատյան դաշտում։ Այդ պատճառով միջին գոտում՝ մինչև 2000 մետր բարձրությունները, ձմեռը լինում է ավելի տաք և արևոտ, քան Արարատյան գոգավորությունում։ Գարունն անցողիկ է և կարճատև։ ։ Ընդհանուր առմամբ Արարատի մարզն աչքի է ընկնում կլիմայի չորությամբ։

Ջրագրություն

Արարատի մարզի խոշոր գետերը

Արարատի մարզի գետերը պատկանում են Արաքսի ավազանին։ Նրա տարածքով են անցնում Հրազդան գետն իր ստորին հոսանքով, իսկ Ազատ, Վեդի և Արածո գետը՝ ամբողջ ընթացքով՝ ակունքից գետաբերան։ Մի քանի տասնյակ գետակներ էլ ամռանը բոլորովին ցամաքում են։ Գետերից միայն Արածո գետն է, որ իր ստորին հոսանքում անցնում է Հայաստանից դուրս։ Մնացած գետերի ջրերն ամռանը լիարժեք օգտագործվում են ոռոգման կարիքների համար։ Սնումը ձնհալքային, անձրևաջրային, վարարում են ապրիլ-մայիս ամիսներին։ Ոռոգման նպատակով Ազատ գետի վրա կառուցվել է համանուն ջրամբարը։

Տնտեսություն

Արարատի մարզը տնտեսապես Հայաստանի ամենազարգացած մարզերից է, հատկապես կարևոր է մարզի գյուղատնտեսական նշանակությունը։ Ունենալով Արարատյան դաշտի մի մեծ հատված՝ մարզը տալիս է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը։ Առավել զարգացած է երկրագործությունը։ Հիմնական պտղատու այգիներն են խաղողի, ծիրանի, դեղձի այգիները, մշակվում են նաև կեռաս, սալոր, խնձոր, տանձ և այլն։ Մարզի հիմնական մշակաբույսերն են ձմերուկ, սեխ, լոլիկ, վարունգ, լոբի, սիսեռ, կանաչ պղպեղ, սմբուկ, ցորեն։ Երկրագործությունը 90 տոկոսով ոռոգովի է։ Այդ նպատակով օգտագործվում է ինչպես գետերի ջրերը՝ իրենց ջրանցքներով, այնպես էլ արտեզյան հորերի ջրերը։ Լեռնային հատվածներում զարգացած է նաև անասնապահությունը՝ հիմնականում ոչխարաբուծություն, ավելի քիչ՝ խոշոր եղջերավոր անասնապահություն։ Արարատի մարզի արդյունաբերությունում, կարևոր տեղ ունի լեռնահանքային արդյունաբերությունը։ Արարատ քաղաքի մոտ արդյունահանվում է տրավերտին, կրաքար, ավազ, մարզի այլ հատվածներում նույնպես կան տրավերտինի, ավազի, մարմարի, բազալտի հանքեր։ Կան հանքային ջրեր՝ Արարատ և Վեդի։ Մետաղական հանածոների արդյունաբերական պաշարներ չկան։ Շատ մեծ է սննդի արդյունաբերության նշանակությունը։ Գոյություն ունեն մի շարք գործարաններ, որոնք զբաղվում են մարզում արտադրված գյուղմթերքի վերամշակմամբ՝ մուրաբաների, բնական հյութերի, պահածոների, տոմատի մածուկների արտադրությամբ։

Երասխ (Արարատի մարզ)

Աշխարհագրություն

Երասխ գյուղը գտնվում է Արարատի մարզում։ Մարզկենտրոն Արտաշատ քաղաքից հեռու է 36 կմ դեպի հարավ-արևելք, մայրաքաղաք Երևանից՝ 60 կմ դեպի հարավ և ծովի մակարդակից բարձր է 810 մ։ Ունի 21.3կմ2 տարածք։

Հարավից անմիջապես սահմանակից է հայ-ադրբեջանական շփման գծին։ Բնակավայրով է անցնում Երևանը Իրանի սահմանին կապող միջպետական Մ 2 ավտոմոբիլային ճանապարհը, որով հանդիսանում է Հայաստանի հյուսին ու հարավը կապող հանգույց։ Հայ-ադրբեջանական շփման գծի Երասխի հատվածում բնակավայրը սահմանակից է Ադրբեջանի Հանրապետության ենթակայության ներքո գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Հեյդարաբադ բնակավայրին։ Երասխ գյուղից դեպի արևմուտք է գտնվում հայ-թուրքական շփման գիծը։ Բնակավայրի հյուսիսում է գտնվում Արարատի մարզի Արմաշ և Պարույր Սևակ գյուղերը։



Տիգրանաշեն

Տիգրանաշեն, գյուղ Հայաստանի Արարատի մարզում Մ 2 (Երևան-Գորիս-Մեղրի) միջպետական ավտոճանապարհի անմիջԱրենիապես աջ կողմում։

Բնակավայրը Հայաստանի համար համարվում է ռազմավարական նշանակության տարածք, քանի որ այն գտնվում է Արարատի մարզը Վայոց ձորի մարզին միացնող կետ։


Արենի

Նախկինում բնակավայրն ունեցել է Արփա անունը։ 1946 թվականին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի 10/9 հրամանագրով Արփան վերանվանվել է Արենի։

Աշխարհագրություն

Արենի գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում` Արփա գետի ստորին հոսանքի երկու կողմերում։ Այն մայրաքաղաք Երևանից հեռու է 110 կմ, իսկ մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից` 20 կմ։

Կլիմա

Գյուղի կլիման ցամաքային է, բայց գետի ջրով գրեթե ամբողջ հողատարածքը ոռոգվում է։ Ձմեռը չափավոր ցուրտ է, ոչ երկարատև, գարունը տաք է՝ երկարատև, խոնավ, ամառը շոգ, չոր ու երկարատև է։ Գերակշռում են հաստատուն պարզ եղանակները, աշունը տաք է, օրերը՝ քիչ ամպամած։ Բնակչությունն զբաղված է այգեգործությամբ, դաշտավարությամբ, թռչնաբուծությամբ և անասնապահությամբ։ Համայնքի զարգացման գերակա ուղղություններից է խաղողագործությունը և գինեգործությունը, ինչպես նաև զարգացող պտղաբուծությունը, որի շնորհիվ համայնքում համեմատականորեն բարձր է բնակչության զբաղվածությունը, որը էականորեն նպաստում է արտագաղթի կանխմանը։ Արենի գյուղում գործում է 2 գինու գործարան, որտեղ արտադրվում է «Արենի» տեսակի հանրահայտ գինի։

Պատմություն

Արենին Վայոց ձորի հին և նշանավոր գյուղերից է, ճանապարհային հանգույց և Շարուրի դաշտավայրից Վայոց ձոր մտնող կիրճը փակող ռազմական կետ։ Հնում Արենին գտնվել է այժմյան գյուղից կես կմ հյուսիս՝ բլրի վրա, որտեղ մինչ օրս կանգուն է Մոմիկ ճարտարապետի կողմից 1321 թ. կառուցված սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գյուղի տարածքում կան հնավայրեր, մի քանի ավերված գյուղատեղիներ, արձանագրություն ունեցող բազմաթիվ խաչքարեր ու գեղեցիկ քարայրներ՝ Մագիլի և Թռչունների։

Արենին ունի զբոսաշրջության մեծ պաշար՝ պատմամշակութային բազմաբնույթ բարձրարժեք հուշարձաններ։ Համայնքի վարչական տարածքում է գտնվում միջազգային նշանակության հուշարձան Նորավանքի համալիրը։ Բազմաթիվ են նաև բնության հուշարձանները՝ ժայռեր, ջրվեժներ, անդնդախոր ձորեր։

Գյուղի կենտրոնում արենցիները կանգնեցրել են հուշարձան-կոթող՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված, և խաչքար՝ Արցախյան ազատամարտում զոհված համագյուղացիների հիշատակին։

2004 թվականից ի վեր, հոկտեմբեր ամսին Արենի գյուղում կազմակերպվում է գինու փառատոն։ Այն դարձել է ավանդական և ակնկալելի է, որ փառատոնը կնպաստի տեղում միջազգային զբոսաշրջության զարգացմանը։

Պատմամշակութային հուշարձաններ

Արենիում է գտնվում եռակամար կամուրջը (1265-1287 թթ.), Սուրբ Աստվածածին եկեղեցին (1321 թ.), XIII դարի ամրոցը, մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոցը և X-XVI դարերի խաչքարեր։

Բնակչություն

2011 թվականի մարդահամարի տվյալներով Արենիի բնակչությունը 1772 է.

Տնտեսություն

Բնակավայրի տարածքը հիմնականում ընկած է Արփա գետի հովտի լայնացած մասում և ավտոխճուղու երկարությամբ զարգանում է դեպի հյուսիս և արևելք։ Գյուղի եզրերը աստիճանաբար բարձրացել են դեպի գետահովտի զառիթափ լանջերը։ Էկոլոգիական վիճակի սրություն բնակավայրում չկա, քանի որ չկան արդյունաբերական վտանգավոր օբյեկտներ և արտադրական համալիրներ։ Գյուղը թաղված է մրգատու այգիների մեջ։ Տների ճնշող մեծամասնությունը տանիքավոր է և հարմարավետ։ Բնակչությունն զբաղված է այգեգործությամբ, դաշտավարությամբ, թռչնաբուծությամբ, անասնապահությամբ։ Համայնքի զարգացման գերակա ուղղություններից է խաղողագործությունը և գինեգործությունը, ինչպես նաև զարգացող պտղաբուծությունը, որի շնորհիվ համայնքում համեմատականորեն բարձր է բնակչության զբաղվածությունը։ Արենի գյուղում գործում է 2 գինու գործարան, որտեղ արտադրվում է «Արենի» տեսակի հանրահայտ գինի։

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, հիվանդանոց, մշակույթի տուն, գրադարան։

Պարույր Սևակ

Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան, հունվարի 24, 1924, Դաշտամեջ, Հայաստան — հունիսի 17, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ։ Թաղված է հայրենի տան բակում՝ Զանգակատուն գյուղում։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1970): ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1967, «Անլռելի զանգակատուն» պոեմի համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։

Զանգակատուն (Արարատի մարզ)

Զանգակատուն, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, Արարատի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 55 կմ հեռավորության վրա, մայրաքաղաքից՝ 90 կմ հեռավորության վրա։

Հերմոն

Հերմոն, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում, մարզկենտրոնից 26 կմ հյուսիս-արևելք, Արփայի աջակողմյան վտակ Եղեգիս գետի վերին հոսանքի շրջանում։

Անհայտ պատճառով Հերմոն է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին ։Գյուղի պատմական հայերեն անունը Գրկիք է, և 1991 թ. անհայտ պատճառով վերանվանվել է Հերմոն- Իսրայելում գտնվող բարձունքի անունով։ Մինչև 1988 թվականը Հերմոնում՝ Ղավուշուղ գյուղում ապրել են ադրբեջանցիներ, իսկ հետո վերաբնակեցվել է Ադրբեջանից ու Արցախից Հայաստան բռնագաղթված հայերով։ ԽՍՀՄ-ի տարիներին ադրբեջանաբնակ Կալասարը միավորված էր Ղավուշուղ, այժմ՝ Հերմոն, գյուղի հետ մեկ տնտեսության մեջ։ Ներկայումս Կալասարը բնակեցված չէ, սակայն հիմա էլ նշմարվում են եկեղեցու ավերակներ և հայկական բազմաթիվ գերեզմանաքարեր։