Էրիկ Աբգարյանի Ուսումնական Բլոգ

Միջին դպրոց 6․5 դասարան

Month: Հունիսի 2022 (Page 1 of 2)

Չորրորդ դասարան,ավարտական թեստ 1

B lackie1 and the Milkman’s Horse


Once upon a time there was a horse whose name
was Reginald. When he was out delivering the milk
he used to meet his friend Blackie, who was a little black
dog.
Now Reggie wanted to be a racehorse and win the Derby. And Blackie wanted to run very fast like a greyhound.
One afternoon Blackie said:
“Why not eat coal?”. “Trains eat coal and they
run fast.” And they decided to try.
So they went down to the coal cellar. Suddenly the landlady came
along. She picked up a piece of coal and threw it at them. They ran away.
Faster than ever in their lives.
Just then the Mayor was looking out of the window.
His name was William.
“Upon my word,” he said, “that horse can run fast.
. I ’ll bet he could win the Derby.”
“And look at that dog; a greyhound it is! I’ll give
them each a medal.”
And he did.
fast
decided
try
cellar
bet

Miranda’s Journey

Once upon a time tliere was a duck who lived in

Africa. She was an English duck and her name was
Miranda.
Her wanted to come to England and play with
the girls and boys. So she said good-bye
to all her friends and flew away.
Then she came to Italy. She could see children at the
sea-side, they were playing with the sand. The mothers and
fathers were sitting and doing nothing. Then she came to some mountains
and had to fly high to get over them. The air grew colder
and colder; snow began to fall. She heard the sound of
singing. It was coming nearer and nearer and Miranda
recognized a popular French song.
Out of the mist flew a whole flock of French swallows,
it was flying south to Italy.
She was getting very tired and hungry. The snow fell
faster and faster. She couldn’t see a yard in front of her
and flew on blinded by the snow, frozen with the cold.
The wind and the snow suddenly ceased. Above her she could see the stars, and
below the bright lights of a big town. It was London.
She flew down and landed on a pond near an lnn.
She ate some pond grass and got in the nest
and was just going to sleep when she heard someone
shouting.A boy brought a telegram for her.
It was from the girls and boys in Africa, they wish her good luck.
The lights went out at the inn across the road. She
could hear the people saying good night to each other.
Then all was quiet. She put the telegram under one wing
and her head under the other, and went to sleep.

wish-
hate-
forest
sea
England
Italy
sand
nothing
silly
fly
recognized
popular
French
swallow
blined
inn

Առաջադրանք 3

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Մրջյուն

Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է: Նա հանգիստ կարող է իրենից քսանհինգ անգամ մեծ բեռ շալակել և տանել մի տեղից մյուսը:

Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:

Մրջյունները ընտանիքում հրաշալի կանոններ ունեն: Նրանք իրար մեջ բաժանում են գործը և կատարում: Նրանց մի մասը բանվոր է, մի մասը` զինվոր, որսորդ, ստրուկ:

Յուրաքանչյուր բնում կա մի գլխավոր մայր մրջյուն, որին մարդիկ «թագուհի» են կոչում։

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:

Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ:

Իսկ զինվոր մրջյունները կռվում են  օտար մրջյունների դեմ: Նրանք  թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում  են ստրուկներ։

Մրջյունները միշտ նեղության պահին հավատարիմ կերպով օգնում են իրար։

Եթե ճանապարհին «խոր ձոր» է հանդիպում, առանց վախի բռնվում են իրարից, կենդանի կամուրջ են կապում մի ծայրից մյուսը և այդ կամրջով անցկացնում ամբողջ իրենց «բանակը» Որոշ մրջյուններ կարող են իրենց զոհաբերել ընկերներին փրկելու համար:

Առաջադրանք

1.Տեքստից դո´ւրս գրիր մի նախադասություն, որտեղից երևում է, որ մրջյունը աշխատասեր է:

Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:

2.Տեքստից դո´ւրս գրիր մի օրինակ, որտեղ երևում է, որ թագուհի մրջյունը ոչինչ չի անում:

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:

3.Ի՞նչ են անում բանվոր մրջյունները:


Բանոր մրջունները սնունդ են հայթայթում։

4.Ընդգծի´ր սխալ պատասխանը.

  • Մրջյունը աշխարհի ամենափոքր և  ամենից թույլ միջատն է:
  • Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է:

5.Ընդգծի´ր ճիշտ պատասխանը.

  • զինվոր մրջյունները կռվում են  օտար մրջյունների դեմ և կոտորում են նրանց բոլոր ձվերը,
  • մրջյունները չեն կռվում  օտար մրջյունների դեմ,
  • մրջյունները բոլորը միասին են, նրանց մեջ օտարներ չկան,
  • զինվոր մրջյունները թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում  են ստրուկներ։

6.Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար մրջյունների մասին:

Մրջյունը աշխարհի ամենափոքր միջատներն են

7.Տեքստից դո´ւրս գրիր հոգնակի թվով գործածված 4 բառ:
 ——- մրջյուններ ————,
——-անդամներ-­­———-,
——— երեխաներ­ ———-,
——— կանոններ ———-:

8.Գրի´ր տեքստում գործողություն ցույց տվող 2 բառ:
____________հայթհայթել______________
_____________կռվել_____________

9.Մրջյունները ինչպիսի՞ն են: Տեքստից դո´ւրս գրիր երկու բառ:
_________փոքր______________
____________ուժեղ______________

10.Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Կամուրջ», «բույն » բառերը ցույց են տալիս

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ,
  • գործողություն:

Էրիկ Աբգարյան

Դոնալդ Բիսեթ Պահմտոցի

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Մի անգամ Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ։

Նա թաքնվեց մերթ տների ետևում, մերթ ծխնելույզների ետևում, եւ շունչը պահած, այնքան նստեց, մինչև Լուսինն անշտապ ու թաքուն մոտեցավ ու գտավ նրան։

Երբեմն էլ Մութը դեսուդեն էր նետվում, նախքան կկարողանար թաքնվել ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում։ Եվ, ընդհանրապես, նա կարողանում էր ճարպկորեն թաքնվել Լուսնից։

Բայց մեկ էլ Արևը ծագեց ու փոխվեց ամեն ինչ։

— Այ, հիմա կստանաս,— ասաց Լուսինը։— Տեսնենք, թե Արևի՞ց որտեղ կթաքնվես։

— Երեխաների ետևում,— երբ նրանք դպրոց գնան,— պատասխանեց Մութը։— Ես կդառնամ նրանց ստվերը։

— Ինչ խոսք, որ խելոք ես մտածել,— ասաց Լուսինը։— Բայց երբ երեխաները մտնեն դպրոց, այդ դեպքում ո՞ւր կթաքնվես։ Հիմարիկ, ես քեզ լավ խորհուրդ կտամ․ թաքնվիր Երկրի մյուս կողմում, այլապես Արևն անմիջապես կգտնի քեզ։

— Չի գտնի,— պատասխանեց Մութը։— Սպասիր ինքդ կտեսնես, որ չի գտնի։

Բայց Արևն ավելի ու ավելի բարձրացավ երկնակամարի վրա, Մութն այնուամենայնիվ նահանջեց դեպի Երկրի մյուս կողմը ու այնտեղ գիշեր եղավ։ Իսկ այս կողմում Արևի հետ պահմտոցի խաղալու համար մնացին միայն մի քանի փոքրիկ մուգ շերտեր։

Այդ շերտերը շատ ուրախ էին, վազում էին մարդկանց ետևից, վազում էին նույնիսկ կովերի ետևից, իսկ մի քանիսը դարձան թռչունների ստվերներ և նրանց հետ թռչում էին մարգագետիններով։ Բայց ի վերջո, Արևը նրանց բոլորին էլ գտավ, ու մնաց միայն մի մուգ շերտ։

— Քեզ էլ կբռնեմ,— ասաց Արևը։— Որտեղ էլ թաքնվես՝ կբռնեմ։

— Չես կարող,— ասաց մուգ շերտը։— Ես այնպիսի տեղ գիտեմ, ուր ինձ երբեք չես գտնի։ Աչքերդ փակիր ու հաշվիր մինչև տասը, իսկ ես կթաքնվեմ։

Արևն անցավ թուխպի ետևը և հաշվեց մինչև տասը։ Հետո նորից դուրս եկավ։

— Հավանաբար, թաքնվել է մեկնումեկի ետևում ու դարձել նրա ստվերը,— մտածեց Արևը։

Եվ Արևը լուսավորեց բոլոր անկյունները, խորշերը, բայց Մութը կորել էր ու կորել։ Մի օր էլ լուսավորեց, հաջորդ օրը լուսավորեց Մութին գտնելու համար, բայց այնպես էլ չգտավ ու չէր էլ կարող գտնել, որովհետև Մութը հարմար տեղ էր թաքնվել՝ սանդուղքի տակի նկուղում։

— Ի՜նչ հաճելի է այստեղ,— մտածեց Մութը,— այլևս դուրս չեմ գա։

Ու այլևս դուրս չեկավ։

Ահա թե ինչու՝ սանդուղքի տակ գտնվող նկուղում միշտ մութ-֊մութ է։

Տեքստային առաջադրանքներ

1. Պահմտոցի խաղալիս Մութը որտե՞ղ էր թաքնվում Լուսնից:

մերթ տների ետևում, մերթ ծխնելույզների ետևում

2. Որտե՞ղ էր Լուսինը Մութին առաջարկում թաքնվել:

ա) երեխաների ետևում

բ) Երկրի մյուս կողմում

գ) ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում

դ) մութ տների և ծխնելույզների ետևում

3. Ի՞նչն էր քեզ համար ամենից զարմանալին այս պատմության մեջ: Դո՛ւրս գրիր այդ հատվածը:

Մի անգամ Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ։

4.Տեքստից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Մի անգամ Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ։

5. Ի վերջո Մութը կարողացավ թաքնվել Արևից՝

Ա) սանդուղքի վրա

Բ) ծխնելույզների ետևում

Գ) սանդուղքի տակի նկուղում

Դ) մարդկանց ետևում

Բառային աշխատանք

1. Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

մութ… նկուղ

սպիտակ… լուսին

մեծ… դպրոց

չար… մարդ

2. Ըստ օրինակի կատարի՛ր առաջադրանքները՝ օրինակ՝ երգել-երգ:

թաքնվել-թաքուն

խաղալ-խաղ

բարձրանալ-բարձր

մտածել-միտք

3. Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հոմանիշները:

թաքուն-ծածուկ

անմիջապես-միանգամից

ստվեր-շողք

նկուղ-մառան

4. Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հականիշները:

մութ-լույս

փոքրիկ -մեծ

բարձր-ցածր

հաճելի-տհաճ

Փիղը

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Եվ իրենց չափերին համապատասխան նրանք նաև մեծ ու բարի սիրտ ունեն։

Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի: Ականջներով փղերը հով են անում իրենց և պաշտպանվում միջատներից:

Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից):

Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր: Իսկ դրա համար նա կեր է փնտրում օրվա 16 ժամը: Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300լիտր ջուր: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր ջուր: Կնճիթը ջրով լցնելով՝ փիղն այն մոտեցնում է բերանին և ներս քաշում ջուրը: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ: Փղերը նաև հրաշալի լողալ են կարողանում: Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայ փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:

Հանդիպելիս փղերը ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով: Նրանք չափազանց հոգատար են միմյանց հանդեպ: Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, օգնում են նրան դուրս գալ: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին: Փղերն ուրախանում և տխրում են միասին, ամբողջ խմբով: Փղերը նաև կարողանում են ծիծաղել:

Տեքստային առաջադրանքներ

1. Ինչպիսի՞ն են փղի չափերը։

12 տոննա

2. Քանի՞ տեսակի փղեր գոյություն ունեն։ Գրի՛ր տեսակները։

2տեսակ ՝ աֆրիկական,հնդկական

3. Ինչո՞վ է սնվում փիղը և որքա՞ն է ուտում։

45-450կգ խոտ, տերև

4. Տեքստից դուրս գրի՛ր փղերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Փղերը նաև կարողանում են ծիծաղել:

5. Փղերն ինչպե՞ս են ողջունում իրար։

Իրար գրկում են կնճիթներով

Բառային առաջադրանքներ

1. Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները։

բարի-բարեհոգի

մեծ -խոշոր

նուրբ-փափուկ

թակարդ-ծուղակ

2. Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հականիշները:

մեծ-փոքր

դժվար-հեշտ

ծանր-թեթև

շոգ-ցուրտ

3. Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

բարի—փիղ

վատ— ընկեր

փոքր— ձագ

նուրբ—կնճիթ

4. Շարունակի՛ր ըստ օրինակի՝ օգնել․․․․ — օգնել ընկերոջը։

Դուրս գալ—տնից

Ողջունել— ընկերոջը

Վերցնել—գումար

Ներս քաշել—մեքենան

5. Բառեր ավելացրո՛ւ տրված նախադասությանը։

․Խոշոր․․կենդանին սնվում է ․․թարմ․․խոտով։

Ո՞ր թռչունն է կառուցում ամենախոշոր բույնը

Հարավային Աֆրիկայի սովորական ջուլհակ թռչունները կառուցում են ամենախոշոր բները։ Նրանք ապրում են Կալահարի անապատում։ Մենք ճանաչում ենք այս թռչուններին մեկ ընդհանուր անվան տակ՝ ջուլհակներ: Իրականում դրանցից ավելի քան 200 տեսակ կա և յուրաքանչյուր տեսակ ունի իր անունը։ Մեկ այլ կերպ նրա ներկայացուցիչներին անվանում են «իսկական ջուլհակներ»։ Սա նշանակու՞մ է, որ կեղծեր էլ կան։ Ո՛չ, պարզապես կան շատ այլ տեսակի ջուլհակներ, օրինակ՝ ֆինշ ջուլհակներ, հրե ջուլհակներ, բեղագործներ, համայնքային ջուլհակներ և այլն: Ընտանիքը բնութագրվում է թռչունների արտաքին տեսքի բազմազանությամբ, սակայն նրանց անունը՝ ջուլհակներ, նրանք բոլորն արժանի են մեկ ընդհանուր հատկանիշի պատճառով: Ջուլհակները համարվում են հմուտ բույն կառուցողներ, որոնք կարծես հյուսված լինեն տերևներից և բուսաթելերից։

Սովորական ջուլհակ թռչունները կառուցում են մեկ հսկայական բույն ամբողջ գաղութի համար։ Այս բարդ կառույցի բարձրությունը կարող է հասնել 4 մետրի։ Բույնն ունի բազմաթիվ մուտքեր, որոնց երկարությունը 25 սմ է, իսկ լայնությունը՝ 7 սմ։ Բույնը հիմանականում բաղկացած է խոտից և շիվերից։ Բները կառուցված են այնպես, որ ներքևի հատվածում զով լինի, որպեսզի այնտեղ թռչունները շունչ առնեն անապատի շոգից։

Այս թռչունը գիշատիչներից խուսափելու համար սովորաբար բույն է դնում ծառերի բարձր ճյուղերին, իսկ բույնը ծառի վրա այնքան մեծ է, որ այն կարող է տեղավորել 400 թռչուն։

Սովորական ջուլհակ թռչունի բույնը պատված է մուտքի անցքերով, ինչը թույլ է տաիս այս թռչուններին մտնել իրենց համապատասխան <սենյակը>։

Տեքստային առաջադրանքներ

1. Որտե՞ղ են ապրում ամենախոշոր բները կառուցող թռչունները:

Կալահարի անապատում

2. Ո՞ր հատկանիշի համար են այս թռչունները ստացել <ջուլհակ> անվանումը։

Քանի որ ամենահմուտ բներ սարքողներն են

3. Սովորական ջուլհակ թռչունների բները հիմնականում ինչի՞ց են կառուցված։

Խոտից և շիվերից

4. Տեքստից օգտվելով՝ նշի՛ր այս թռչունների հսկակայան բների չափերը (բարձրությունը, երկարությունը, լայնությունը)։

Երկարությունը 25 սմ է, իսկ լայնությունը՝ 7 սմ , բարձրությունը կարող է հասնել 4 մետրի

Չափերով նման են ճնճղուկներին

4.Քանի՞ թռչուն կարող է տեղավորվել այս հսկայական բնում։

400 թռչուն

5.Ի՞նչ առանձնահատկություն ունեն այս թռչունների բները։

Բույնը պատված է մուտքի անցքերով, ինչը թույլ է տաիս այս թռչուններին մտնել իրենց համապատասխան <սենյակը> և

6. Տեքստից առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ զարմացնող տեղեկությունը։

Որ սենյակներ կան և 400 թռչուն է տեղավորվում մեկ բնում

7. Համացանցից օգտվելով, այս զարմանալի թռչունների մասին մի տեղեկություն էլ ի՛նքդ գտի՛ր։

Բառային առաջադրանքներ

1. Տեքստից դո՛ւրս գրիր բոլոր թվականները և գրի՛ր դրանց անվանումները։

200-երկու հարյուր 4-չորս 5-հինգ 25-քսանհինգ

2. Դո՛ւրս գրիր չորսական գոյական (ի՞նչ ) և ածական ( ինչպիսի՞) հարցերին պատասխանող բառեր։

ջուլհակ ,թռչուն ,բույն, սենյակ

սովորական,ամենախոշոր, հմուտ , հսկայական

3. Գրի՛ր կապույտով ընդգծված բառերի հոմանիշները։

հմուտ-խելացի

հսկայական-մեծ

զով-սառը

շոգ-տոթ

4. Գրի՛ր կանաչով ընդգծված բառեր հականիշները։

բազմազան-միատեսակ

սովորական-անսովոր

արտաքին-ներքին

բարձր-ցածր

5. Տեքստից առանձնացրո՛ւ չորս բառ, որոնց բացատրությունը կարող ես գրել առանց բառարանի օգնության։

կառույց , գիշատիչ,բազմազան ,շիվ

6. Տեքստից դո՛ւրս գրի՛ր հինգ գոյական, որոնք գործածաված են հոգնակի թվով։

շիվեր,թռչուններ,ջուլհակներ,խոտեր

7. Շարունակի՛ր օրինակի համաձայն

Օրինակ՝ Թռչուն-թռչել

Հյուսք-հյոսել

մուտք-մտնել

կառույց-կառուցել

բնութագիր-բնութագրել

Բառային Աշխատանք

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը։

Կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանին ամենախոշոր գիշատիչներից է: Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեք մետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է

Վագրն ապրում է լեռնային անտառներում: Հրաշալի որսորդ է։ Վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին: Սակայն այդպես ավելի քիչ է պատահում։ Խորամանակ գիշատիչը մեծ մասամբ հարձակվում է թաքստոցից․ շերտավոր գունավորման շնորհիվ թաքնվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում: Բացի այդ՝ որսում է հիմնականում հիվանդ ու թույլ կենդանիներ։ Վագրը որսին հետապնդելիս երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։

Վագրի հզոր ժանիքներ ունի, բայց անգամ թաթի մի հարվածով կարող է որսին սպանել։

Նրա ցատկերը հասնում են հինգ մետրի։

Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսն ուտելուն:

Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի:

Այժմ վագրերի թիվը խիստ կրճատվել է։ Նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:

Առաջադրանքներ

1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրն ապրում է.

· լեռներում,

· անտառներում,

· անապատներում,

· լեռնային անտառներում

2․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրը կշռում է.

· 500 կգ,

· 1 տոննա,

· 250 կգ,

· 300 կգ:

3․ Ընդգծի´ր սխալ պատասխանը: Վագրը որս անելիս.

· թաքնվում է թփերի մեջ և գաղտագողի է հարձակվում,

· չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում:

4․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:

· Վագրերը ջրից վախենում են և երբեք ջուրը չեն մտնում։

· Վագրերը ջրային կենդանիներ են և ապրում են ջրում։

· Վագրը որսին հետապնդելիս երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։

· Վագրերը լողալ չեն սիրում և ջուրը մտնում են միայն որսին հետապնդելիս։

5․ Տեքստից դո´ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, թե ինչով է սնվում վագրը, երբ որս չի գտնում։

Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

6․ Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար վագրերի մասին:

Ոչմի նոր բան։

7․ Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։

Արագ-դանդաղ

երկար -կարճ

քիչ-շատ

հիվանդ-առողջ

8․ Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական: 1___3________ 2____300_______

9․ Ինչպիսի՞ն է վագրը։ Գրի՛ր երկու բառ։ 1.______անվախ________ 2..__խելացի____________

10․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «հրաշալի», «թույլ» բառերը ցույց են տալիս.

1. թիվ,

2. առարկա,

3. գործողություն,

4. հատկանիշ:

Էրիկ Աբգարյան

Երևանյան ճամբար ։Իմ հյուրն է Զովաբերցի Էրիկը

Շրջակա միջավայրի համաշխարհային օր

Page 1 of 2

Powered by WordPress & Theme by Anders Norén

Զանցել գործիքագոտուն