Հունվարի 26-ին մեր ճամբարականներով գնացինք գեղասահքի մարզադպրոց, եմ մի քիչ վախենում էի սկզբում,բայց հետո սկսեցի փորձել սահել, վերջում արդեն ստացվեց մի փոքր սահել,և շատ ուրախացա։ Իրականում շատ դժվար է սառույցի վրա սահելը ,բայց պիտի փորձել և կստացվի։ Եվս մեկ օր էլ անցավ շատ հավես ընկեր Զարինեի ջոկատում,ափսոս ,որ սա մեր վերջին օրն էր ճամբարի։

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան դպրոցը հիմնադրվել է 1971 թվականին, որն իր գործունեությունը ծավալել է հիմնականում Բագրատունյաց փողոցում տեղակայված դպրոցում, շենքային ոչ բարենպաստ պայմանների պատճառով սպորտաձևերը զարգացում չեն ապրել, գեղասահքի դպրոցում երկար տարիներ չի գործել սահադաշտը։

Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ մարզադպրոցն անվանափոխվել է «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի և գործելու է Ծովակալ Իսակովի պողոտա 27/10 հասցեում գտնվող նորակառույց գեղասահքի դպրոցի շենքում՝ անվանի գեղասահորդ, ՌԴ հասարակական գործիչ, Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինայի ղեկավարությամբ։

2019 թվականին Երևանի ավագանու որոշմամբ գեղասահքի դպրոցը վերանվանվել է «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»։

  • Գեղասահքի կենտրոնական մարզադահլիճը կարող է տեղավորել 538 հանդիսական։
  • Եռահարկ շինության ընդհանուր մակերեսը կազմում է 4360 քմ, որից 1800 քմ զբաղեցնում է սահադաշտը։
  • Մարզահամալիրի կառուցման արժեքը կազմել է 7.55 միլիոն ԱՄՆ դոլար։
  • Կառուցման ֆինանսավորումը կատարվել է Մոսկվայի «Մոնարխ» ընկերությունների խմբի տնօրեն, «Բարեկեցություն» բարեգործական հիմնադրամի նախագահ Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով։
  • Կառույցի սեփականատերն է Երևանի քաղաքապետարանը։
  • Մարզադպրոցը 2015 թվականին կոչվել է ռուս գեղասահորդուհի Իրինա Ռոդնինայի անունով։
  • 2019 թվականին դպրոցն անվանվել է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց։
  • Կառուցման սկիզբը տրվել է 2014 թվականի հունիսին։
  • Պաշտոնական բացումը կատարվել է 2015 թվականի դեկտեմբերի 5-ին։