Ես չորս տարեկանից սկսեցի սիրել դինոզավրերին,ճիշտ է այդ ժամանակ այդքան էլ չէի հասկանում նրանց մասին ,բայց նրանց մեծությունն ու տեսքը գրավում էր ինձ։ Մեծանալով սկսեցի խորացված ուսումնասիրել դինոզավրերի մասին,թե նրանք որքա՞ն են կշռում,ի՞նչ են ուտում,որտե՞ղ են ապրել և ե՞րբ են ոչնչացել երկրի երեսից։
Ես ունեմ դինոզավրերի կոլեկցիա,մեր բարեկամները և իմ ընկերները գիտեն ,թե ես ինչքան եմ սիրում նրանց ու ինձ միշտ դինոզավր խաղալիքներ են նվիրում,շատ հետաքրքիր էր դինոզավրի կմախքի մասնիկնեից հնագիտական խաղը,ես փորում էի գործիքով և գտնում ամեն մի ոսկոր և վերջում ստացվեց դինոզավրի կմախք։
Հիմա ներկայացնեմ իմ հավաքածույից մի մաս նկարների տեսքով։

Ես շատ ֆիլմեր եմ դիտում ,փաստեր դինոզավրերի մասին,նաև շատ հանրագիտարաններ ունեմ դինոզավրերի մասին։

Դինոզավրները ցամաքային ողնաշարավոր կենդանիների ոչնչացած ենթակարգից են , որոնք գերիշխել են Երկիր մոլորակի վրա մեզոզոյան դարաշրջանում մոտ 160.000.000 տարի՝ սկսած տրիասյան շրջանի վերջից (մոտ 225.000.000 տարի առաջ) մինչև կավճի շրջանի ավարտը (մոտ 65.000.000 տարի առաջ), երբ նրանց մեծագույն մասը ոչնչացավ։ Դինոզավրերի բրածոները հայտնաբերված են բոլոր մայրցամաքներում։ Ներկայումս հնէաբանների կողմից նկարագրված է դինոզավրերի 500 ցեղ և 1000 տեսակ, որոնք բաժանվում են երկու խմբի՝ թռչնանմաններ և սողունանմաններ։

Անվան ստուգաբանություն

Դինոզավրներ հասկացությունը փոխառնվել է հունարեն  (դեյնոս, որը նշանակում է «ահավոր», «ամուր», «վախենալու չափ հսկա») և (սաուրոս, որը նշանակում է «մողես» կամ «սողուն») բառերից։ Դինոզավրեր անվանումը հաճախ կիրառվում է դինոզավրների ատամները, ճանկերը և այլ սարսափելի ֆիզիկական հատկանիշները վկայակոչելու համար, այն դեպքում, երբ Օուենը այդ բառով մտադիր է եղել միայն ընդգծել նրանց չափերը և մեծությունը։

Դինոզավրերի հիմնական խմբերը

Ըստ կոնքոսկրերի անատոմիական կառուցվածքի՝ գիտնականները դինոզավրերին բաժանել են 2 խմբի՝ «մողեսակոնքներ» (զաուրիխիա), քանի որ կոնքազդրային հոդերի կառուցվածքը նման է ժամանակակից շատ սողունների (օրինակ՝ կոկորդիլոսների) կառուցվածքին, «թռչնակոնքներ» (օրնիթիխիա)՝ կոնքագոտու կառուցվածքը հիշեցնում է թռչուններինը։ Նրանք ունեցել են նաև այլ տարբերություններ. մողեսակոնք դինոզավրերի ատամներն աճել են բերանի առաջային մասում։ Նրանք կարողացել են միսը բռնել, կծել և պատառոտել, սակայն չեն կարողացել ծամել։ Դինոզավրերի բոլոր գիշատիչ տեսակները պատկանել են այդ խմբին։ Թռչնակոնքների առաջային ատամները բացակայել են, եղել են հետին ատամներ, որոնցով կարողացել են աղալ կոպիտ բուսական կերը, սակայն խոտաբույսերով չեն սնվել, որովհետև վերջիններս մեր մոլորակի վրա ի հայտ են եկել դինոզավրերի ոչնչանալուց հետո։ Այս խմբի շատ ներկայացուցիչներ ունեցել են լավ զարգացած զրահ՝ զինված ոսկրային ելուստներով ու փշերով

Կենդանիներ: Դինոզավրեր
10 հետաքրքիր փաստեր: դինոզավրերի մասին - YouTube

Դինոզավրի մասին հետաքրքիր փաստեր — 💗Մարիաննա Մանուկյան 💗