Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Առաջադրանքներ

1․Անգիր սովորել հետևյալ բառերի բացատրությունները

հոգեթով—հոգին թովող՝հմայող հոգեգրավ

լուսամփոփ—լամպի վրա հագցվող հախճապակյա՝ապակյա ծածկոցը,լույսի պայծառությունը թուլացնելու համար

աստվածամայր—Տիրամայր,աստվածածին

ակաթի—գույնզգույն շերտերից բաղկացած ոչ թանկագին քար

մարել—հանգել

չմարել—չհանգել

2․Գրել հականիշները
թափանցիկ—
մեռնել—
մարել—
աղջիկ—

3․Կազմել երեք նախադասություն տրված բառերով․ Աստվածամայր,կաթ,հոգեթով։