Ես առաջին անգամ էի գնում Եղիշե Չարենցի տուն-թանգարան։Այնտեղ ամեն ինչ ինձ շատ դուր եկավ ես կարծես հայտնվեցի մեծն վարպետի դարաշրջանում։Երբ ընկեր Արմինեն ասաց ,որ պիտի գնանք Չարենցի տուն-թանգարան ես սկսեցի կարդալ և հետաքրքրվել Եղիշե Չարենցի կյանքի ու ստեղծագործությունների մասին։Շատ հետաքրքիր փաստագրական ֆիլմեր դիտեցի Չարենցի մասին,ճիշտ է շատ էի նեղվում նրա չարչարանքները նայելուց,բայց մեծ հպարտություն էի զգում ,որ ունենք նրա նման լավ բանաստեղծ։ Երբ մտանք թանգարան մենք բաժանվեցինք երկու մասի,գնացինք և ուսումնասիրեցինք երկրորդ հարկը ,որտեղ իմացանք ,թե ինչի համար են ձերբակալել Եղիշե Չարենցին։Պատին տեսանք այն հայտնի տողերը ,որոնց պատճառով ձերբակալվել էր Չարենցը։ Շատ հետաքրքիր էր այն բանը,որ աստիճանի բռնակի վրա գրված էր<< Ես իմ անուշ Հայաստանի>> բանաստեղծությունը,այն կարդալով բարձրացանք վերև։Թանգարանում մենք տեսանք Չարենցի տպագրական սարքը,դաշնամուրը,իր զգեստը և շախմատը ,որը որ նա շատ էր սիրում խաղալ։Նրա ննջասենյակում դրված էր երկու մահճակալ և հետաքրքիրն այն էր ,որ սենյակի մեջտեղում դրված էր սպիտակ օրորոց։ Մենք ծանոթացանք Չարենցի ծոռնուհու՝ ընկեր Գոհարի հետ և նկարվեցինք նրա հետ։Իմ օրը շատ հիշարժան անցավ։
Թանգարանից հետո մենք ընկեր Սոնայի և ընկեր Արմինեի հետ գնացինք Հրազդանի կիրճ և տեսանք Հրազդան գետը ,որը շա՜տ գեղեցիկ էր։ Մենք կանգնեցինք կամուրջի վրա և ընկեր Սոնան շատ հետաքրքիր փաստեր պատմեց Հրազդան գետի մասին,թե քանի մետր է,որ ամռան շոգ օրերին շատ մարդիկ իգնում են Հրազդանի կիրճ զովանալու։Մենք նստեցինք գնացքի մեջ և արտասանեցինք Չարենցի բանաստեղծությունները։